Category: Պաշտպանություն

  • Mehr-ի հաղորդմամբ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրան…

    Mehr-ի հաղորդմամբ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հարավային Կովկասին վերաբերող Թրամփի պլանը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կատեգորիկ  դեմ է դրան։
    «Միջանցքը ստեղծում է պայմաններ Իրանից հյուսիս ՆԱՏՕ-ի ներկայության համար և լուրջ անվտանգային սպառնալիք է  Իրանի հյուսիսային և ՌԴ հարավային հատվածների համար»,-շարունակել է նա` հավելելով, որ տնտեսական գործունեության պատրվակով  ԱՄՆ-ն տարածաշրջան է մտնում, որ  հետո այն ընդլայնի մինչև ռազմական ներկայություն։
    Հ.Գ. Իհարկե, հայկական կողմի հաղորդագրության մեջ այս մասին ոչ մի խոսք։

  • Էրդողանը թյուրքական աշխարհի տեսլականին նվիրված հավաքին  հայտարարել է, թե 44-օրյա…

    Էրդողանը թյուրքական աշխարհի տեսլականին նվիրված հավաքին  հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ առանձին շրջանակներ, օգտագործելով Անկարայի թշնամիների հռետորաբանությունը, Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու համար,  տարածելով չափազանցված լուրեր, թե  Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին,   ջիհադիստական ​​խմբավորումներ է  ուղարկում։
    «Այսինքն, այդ ուժերը նույն սխալը գործեցին Ղարաբաղի ազատագրման համար  պայքարի օրերին, ինչպես Բորալթանի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգության ժամանակաշրջանում։
    Այդ ժամանակվա իշխանությունները շատ լավ գիտեին, թե ինչ է սպասվում ադրբեջանցիներին Բորալթանի կամուրջը հատելուց հետո, բայց չնայած դրան արտահանձնման վերաբերյալ որոշում կայացրեցին, ինչը ստվեր գցեց Թուրքիայի իշխանությունների վրա»,-շարունակել է Էրդողանը` հիշեցնելով, թե ինչպես են խորհրդային իշխանությունները գնդակահարել մի խումբ ադրբեջանցիների, որոնք ապաստան էին խնդրել Թուրքիայից։
    Մեկ այլ առիթով Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հաղթանակը 44-օրյա պատերազմում Թուրքիայի վրայից ջնջեց Բորալթանի ողբերգության բիծը։

  • ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային զենքի մատակարարման վրա ծախսել է 27 միլիարդ եվրո։…

    ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային զենքի մատակարարման վրա ծախսել է 27 միլիարդ եվրո։

  • Սաֆարովների ընտանիքի հետ կապված՝ միանգամից երկու նորություն. Ալիևը նրանց է վստահ…

    Սաֆարովների ընտանիքի հետ կապված՝ միանգամից երկու նորություն. Ալիևը նրանց է վստահել բանակն ու կրթական համակարգը

  • Ալիևը մեծ համաներման որոշում է կայացնելու։…

    Ալիևը մեծ համաներման որոշում է կայացնելու։

  • 2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական…

    2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
    Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
    Քննչական կոմիտե

  • Ում համար հարկ վճարողն է հերոս, ում համար` կռվողը։ Շարքային ճիշտ քաղաքացին հերոս…

    Ում համար հարկ վճարողն է հերոս, ում համար` կռվողը։ Շարքային ճիշտ քաղաքացին հերոս է, հարցը դա չի։ Բայց կռվողին պիտի գնահատել, որովհետև օրացույցում հաղթական տոներ ավելացնողը նաև իրենք են, ինչի մասին խոսում է Պուտինը։

  • Գերմանիայի դաշնային կանցլեր Մերցը հայտարարել է, որ եթե իրենց չհաջողվի արագ կերպ…

    Գերմանիայի դաշնային կանցլեր Մերցը հայտարարել է, որ եթե իրենց չհաջողվի արագ կերպով ավելացնել զինծառայողների թիվը, ապա այս ընտրական ցիկլի ընթացքում ստիպված են քննարկել պարտադիր զինվորական ծառայության էլեմենտների ներդրման հարցը երիտասարդ տղամարդկանց մասով։
    Նա նաև պաշտպանել է կանանց այլընտրանքային զինվորական ծառայության գաղափարը։

  • Թագավորական ռազմածովային նավատորմի, ռազմաօդային ուժերի, տիեզերական և մշտական ​​…

    Թագավորական ռազմածովային նավատորմի, ռազմաօդային ուժերի, տիեզերական և մշտական ​​​​միացյալ շտաբի հետախուզական ծառայությունները միավորվում են մեկ կազմակերպության մեջ՝ Ռազմական հետախուզական ծառայություններ (Military Intelligence Services, MIS), ինչը պայմանավորվում է ՌԴ-ից եկող սպառնալիքով։
    Մեծ Բրիտանիայում վստահ են, որ սա առավել արագ կդարձնի հետախուզական տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և փոխանցումն այն պայմաններում, երբ վերջին մեկ տարում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նկատմամբ լրտեսության դեպքերը զգալի աճել են։
    Ավելին, բացի միասնական ռազմական հետախուզությունից (MIS), բրիտանական պաշտպանական գերատեսչությունը որոշել է ստեղծել նաև միասնական պաշտպանական հակահետախուզություն (Defence Counter-Intelligence Unit, DCIU)։
    Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին նշել է, որ այս ամենը թույլ կտա ունենալ առավել հստակ պատկեր, թե իրենց հակառակորդներն ինչ կարող են ձեռնարկել, ինչպես կարող են իրենք պաշտպանել սեփական զինված ուժերը, կրիտիկական կարևորության ենթակառուցվածքները և այլն։

  • Ադրբեջանական AnewZ-ը, այսպես ասած, հետաքննական ֆիլմ է նկարել Ռուբեն Վարդանյանի մ…

    Ադրբեջանական AnewZ-ը, այսպես ասած, հետաքննական ֆիլմ է նկարել Ռուբեն Վարդանյանի մասին։ Պրեմիերան նախատեսված է առաջիկայում։