Category: Պաշտպանություն

  • Ռուսաստանն այսուհետ ևս շարունակելու է սերտորեն համագործակցել իր դաշնակիցների …

    Ռուսաստանն այսուհետ ևս շարունակելու է սերտորեն համագործակցել իր դաշնակիցների հետ ՀԱՊԿ ռազմական ներուժի ամրապնդման հետ կապված բոլոր հարցերում:
    Մենք մեր հիմնական ջանքերը կկենտրոնացնենք ազգային կոնտինգենտի մարտունակության բարձրացման և կոլեկտիվ ուժերի կառավարման կատարելագործման ուղղությամբ:
    Առաջարկում ենք սկսել լայնածավալ ծրագիր՝ կոլեկտիվ ուժերը ժամանակակից ռուսական սպառազինությամբ և տեխնիկայով զինելու, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունն իրական ռազմական գործողությունների ընթացքում:
    Կարծում ենք, որ հատուկ ուշադրություն են պահանջում կազմակերպության ավիացիոն ուժերի և ՀՕՊ համակարգի զարգացմանն առնչվող հարցերը:
    Պուտին

  • Թուրքիան 6,5 միլիարդ դոլար կներդնի նոր հրթիռների և պաշտպանական համակարգերի մասսա…

    Թուրքիան 6,5 միլիարդ դոլար կներդնի նոր հրթիռների և պաշտպանական համակարգերի մասսայական արտադրության համար, ինչը կհզորացնի  երկրի  ՀՕՊ  էշելոնային համակարգը` «Պողպատե գմբեթը»։

  • 30 տարի ագրեսիայի աղբյուրը եղել է Ադրբեջանը, տարօրինակ է, որ իշխանական դեմքերը, …

    30 տարի ագրեսիայի աղբյուրը եղել է Ադրբեջանը, տարօրինակ է, որ իշխանական դեմքերը, Պաշտպանության նախարարը փորձում են Ադրբեջանին համոզել՝ որևէ ագրեսիայի չենք նախապատրաստվում. Տիգրան Աբրահամյան
    ■ – Ձեզ համար ընկալելի՞ է «պաշտպանունակ բանակ» եզրույթը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում է` «մարտունակ» և «պաշտպանունակ» եզրույթները չեն հակասում իրար, բայց այսօր «պաշտպանունակ» եզրույթն ավելի ճիշտ է կիրառելը: Գուցե դասական իմաստով մարտունակ բանակ են ստեղծում և մի շարք հանգամանքներից ելնելո՞վ չեն բարձրաձայնում։ Ի դեպ, Պապիկյանն օրերս անձամբ ընդդիմադիր պատգամավորներին հրավիրեց ծանոթանալու ձեռք բերված նոր սպառազինությանը, ինչո՞ւ չեք գնում տեսնելու։
    – Այս երեք տասնամյակի ընթացքում ագրեսիայի աղբյուրը եղել է Ադրբեջանը, որն Արցախյան առաջին պատերազմում, 2016թ.Ապրիլյան մարտական գործողություններում, 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ապահովել է Հարավային Կովկասի անկայունությունը, և զրկել է մեր տարածաշրջանի ժողովուրդներին անվտանգության զգացումից: Ինձ համար շատ տարօրինակ է, որ ՀՀ իշխանության տարբեր դեմքեր՝ երկրի ղեկավարման բուրգում կանգնած կամ Պաշտպանության նախարարի կարգավիճակում, ուզում են Ադրբեջանին համոզել, որ իրենք որևէ հարձակում չեն գործել, որևէ ագրեսիայի չեն նախապատրաստվում, և այլն:
    Ես կարծում եմ, որ նաև միջազգային ընկալման տեսանկյունից նման անհրաժեշտություն չկա և չի էլ կարող լինել: Հայաստանի իշխանությունն արհեստականորեն է մտցնում բանակի պաշտպանունակության, մարտունակության հետ կապված այդ տերմինաբանությունը, և հանրությանը փորձում է տանել լրիվ այլ քննարկումների դաշտ: Նորմալ կառավարության պայմաններում ՀՀ-ն պիտի ունենա զինված ուժեր, որոնք կարող են ցանկացած պահի լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Իսկ մնացած տերմինաբանական տարբեր ճարպիկ դասավորությունները խնդրի բուն էության մասին չեն խոսում:
    ■ – Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանական պատգամավորները չեն ցանկանում ծանոթանալ Քննիչ հանձնաժողովի զեկույցին, անգամ Փաշինյանը հորդորեց գնալ և կարդալ: Իհարկե, նաև զգուշացրեց՝ 6 հատ նման հանձնաժողով էլ լինի, իր ասածից ավելի ինֆորմացիա չեն կարող հավաքել։
    – Իշխանական պատգամավորների ճնշող մեծամասնությունը չունի անհրաժեշտ գիտելիք, շատերի դեպքում նաև հնարավորություններ՝ վերլուծական առումով գնահատելու այդ զեկույցում ընդգրկված փաստերը, եզրահանգումները:
    Երկրորդ, ՔՊ քաղաքական թիմն իրականում գիտի, թե ինչ կարող է այդ զեկույցում գրված լինել, և նպատակը ոչ թե ճշմարտությանը ծանոթանալն է, այլ ի սկզբանե խնդիրը եղել է պատերազմի հանգամանքների խեղաթյուրումը, որոնք նրանք իրենց հանրային խոսույթում փորձում են իրացնել: Դեռ չեմ խոսում նաև այն մասին, որ նրանք ևս գիտակցում են՝ այդ զեկույցը չի տալիս հանրային հնչեղություն ունեցող հարցերի պատասխանը, ուստի դրան ծանոթանալու որևէ խնդիր իշխանական պատգամավորները չեն դնում:
    ■– Դուք այն գործիչներից եք, ով անընդհատ ասում է, որ 44-օրյայի ժամանակ աշխատած բարձրաստիճան զինվորականությունը, ռազմական ղեկավարությունը պետք է խոսի։ Իսկ դա ի՞նչ կարող է փոխել, բացի այն, որ կալանավորների թիվը կավելանա, իհարկե, ինչ-որ բաներ կիմանանք, բայց…
    – Թեև շատ զինվորականներ, հատկապես բարձրաստիճան, կարծում են, որ իրենց խոսքն այս պահին կարող է իր նպատակին չծառայել, հաշվի առնելով, թե ինչ ուժ է իշխանության, սակայն, կարծում եմ, որ և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով կարևոր է, որպեսզի հանրությունն այդ ժամանակվա ռազմական ղեկավարությունից, պաշտոններ զբաղեցրած և զորամիավորումներ ղեկավարած հրամանատարներից իմանա՝ ինչ է իրականում տեղի ունեցել:
    Հիմա այդ մարդիկ մեծամասամբ հետ են քաշվել, իշխանությունն այս 5 տարվա ընթացքում թեման ներկայացրել է՝ ըստ իր նախասիրությունների և քմահաճույքների, ընդ որում, զոհաբերելով հենց այն նույն զինվորականներին, որոնք տարբեր պատճառներով չեն խոսում: Ու սրա արդյունքում հանրությանը մատուցվել և մատուցվելու է խեղաթյուրված պատկեր:
    Իհարկե, կան դաշտում գործող գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, որոնք փորձում են ինչ-որ կերպ ինչ-որ դրվագներով իրականությունը ներկայացնել: Բայց բարձրաստիճան զինվորականները կարող են կարևոր դեր խաղալ ոչ միայն իրենք իրենց խղճի առաջ պատասխանատու լինելու առումով, այլև պատասխան տալու բոլոր այն մայրերին, ընտանիքներին, որոնց զավակներին զորակոչել են, պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հրաման են տվել, որոնց զավակները նաև զոհվել են: Եվ այս հանգամանքը բավարար է, որ այդ զինվորականները խոսեն:

  • 5 տարի առաջ այս օրը ադրբեջանցիները մտան Սոթքի հանքի հատված` Քարվաճառի հանձնումից…

    5 տարի առաջ այս օրը ադրբեջանցիները մտան Սոթքի հանքի հատված` Քարվաճառի հանձնումից մեկ օր հետո։ Եվ Տիրան Խաչատրյանը ստիպված էր գիշերվա հազարին բացատրել, թե բա կիսով չափ…

  • Պապիկյանը մոտիվացիոն է համարում, երբ ատեստավորման ժամանակ 3 գերազանցի և 1 բավարա…

    Պապիկյանը մոտիվացիոն է համարում, երբ ատեստավորման ժամանակ 3 գերազանցի և 1 բավարարի դեպքում վերցվում է ամենացածր գնահատականը

  • Փաստորեն ատեստացիայից եթե 2 լավ կամ գերազանց գնահատական է ստանում զինծառայողը, բ…

    Փաստորեն ատեստացիայից եթե 2 լավ կամ գերազանց գնահատական է ստանում զինծառայողը, բայց 3֊րդը ցածր, և հաշվարկը կատարվում է հենց այդ ցածրի հիման վրա, զուտ մոտիվացիայի համար է։ Ու այս խելքով ատեստացիայի համակարգ են ներդրել, լրիվ մանկապարտեզ։

  • «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանք է և առևտրային անհրաժե…

    «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանք է և առևտրային անհրաժեշտություն։
    Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթ

  • Կարո՞ղ է հայ հասարակությանն ուղերձ հղող Հիքմեթին և այն փոխանցողին մի ուղերձ էլ մ…

    Կարո՞ղ է հայ հասարակությանն ուղերձ հղող Հիքմեթին և այն փոխանցողին մի ուղերձ էլ մենք հղենք։

  • Կամավորական զինվորական ծառայության ներդրման համատեքստում Ֆրանսիայի նախագահ Մակր…

    Կամավորական զինվորական ծառայության ներդրման համատեքստում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ ապրում ենք անորոշություններով լի և աճող լարվածությամբ աշխարհում, ուստի եթե իրենք ցանկանում են անվտանգ ապրել, ապա Ֆրանսիան պիտի շարունակի մնալ ուժեղ պետություն` ուժեղ բանակով, բայցև համապատասխան կոլեկտիվ գործողությունների կարողությամբ։

  • 5 տարի առաջ նոյեմբերի 25-ին` Մոնթեյի ծննդյան օրը, հանձնվեց Քարվաճառը, երբ 44-օրյ…

    5 տարի առաջ նոյեմբերի 25-ին` Մոնթեյի ծննդյան օրը, հանձնվեց Քարվաճառը, երբ 44-օրյայում բանակը կարողացել էր պահել, իսկ ադրբեջանական կողմը շատ զոհեր էր տվել այստեղ։ Ո՞նց կարելի էր։