Նեթանյահուին ներկայացնում են Արադ քաղաքի ուղղությամբ իրանական հրթիռների արձակման հետ կապված օպերատիվ թարմացված տեղեկություններ։ Հ.Գ. մի տեսակ շատ անակնկալի եկած վիճակ է։
Իսրայելի «Երկաթե գմբեթը» փորձությունը չի հաղթահարել և չի կարողացել որսալ Դիմոնա և Արադ քաղաքների ուղղությամբ իրանական հրթիռները։ Իսրայելական բանակը հետաքննություն է սկսել, որի շրջանակներում կուսումնասիրվի ՀՕՊ համակարգի ձախողման պատճառը։
Իսրայելի զինվորականները փորձում են հասկանալ, թե ինչու չի հաջողվել որսալ իրանական հրթիռը։
Նեթանյահուն հայտարարել է, որ երեկ «շատ ծանր երեկո» են ունեցել։ Այս պահի դրությամբ Դիմոնա և Արադ քաղաքների ուղղությամբ իրանական հարվածների հետևանքով 100 մարդ է տուժել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, թե Պարսից ծոցի արաբական երկրները վերջին նախազգուշացումն են արել Իրանին, որ եթե ներկա իրավիճակը և հարվածները շարունակվեն, ապա նրանք ստիպված են լինելու պատասխան միջոցներ ձեռնարկել։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրն այցելել է Արադա քաղաքում իրանական հրթիռի հարվածի վայր։ Իսրայելն ընդունել է, որ այս ուղղությամբ ևս իրենց ՀՕՊ համակարգը չի կարողացել որսալ հրթիռը։ Փոխարենը պատասխան հարվածներ են խոստացել։
Իսրայելի զինվորականները փորձում են հասկանալ, թե ինչու չի հաջողվել որսալ իրանական հրթիռը։
Նշվում է, որ Իսրայելի ՀՕՊ համակարգը չի կարողացել որսալ կասետային մարտագլխիկով հրթիռը։ Կան տուժածներ։ Թե որքան է օբյեկտը վնասվել կամ չվնասվել, դեռ պարզ չի։
Ուսումնասիրում եմ իսրայելցի գեներալի պաշտոնավարման ժամանակաշրջանը, և արդյո՞ք պաշտոնաթող ժամանակ Ադրբեջանին խորհուրդներ տվել է։ ՀՕՊ ուժերում նրա պաշտոնավարման ընթացքում` 2015֊2018, Ադրբեջան-Իսրայել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել։ Սա փաստ է։ Վստահ եմ, որ հետո որպես խորհրդատու աշխատած կլինի, որ օգնի կիրառել իր ժամանակ գնված համակարգերը։
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են անվտանգային քառակողմ համաձայնագրի առաջմղման հնարավորությունը։
Նշվում է, որ Իսրայելի ՀՕՊ համակարգը չի կարողացել որսալ կասետային մարտագլխիկով հրթիռը։ Կան տուժածներ։ Թե որքան է օբյեկտը վնասվել կամ չվնասվել, դեռ պարզ չի։
Իրանը հարվածել է Իսրայելի հարավում գտնվող Դիմոնա քաղաքին, որտեղ գտնվում է միջուկային ռեակտորը և միջուկային հետազոտությունների կենտրոնը, որոնք կապված են Իսրայելի կողմից միջուկային զենքի մշակման հետ։ Միջուկային օբյեկտը համարվում է Իսրայելի չհայտարարված միջուկային…