Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, թե Պարսից ծոցի արաբական երկրները վերջին նախազգուշացումն են արել Իրանին, որ եթե ներկա իրավիճակը և հարվածները շարունակվեն, ապա նրանք ստիպված են լինելու պատասխան միջոցներ ձեռնարկել։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրն այցելել է Արադա քաղաքում իրանական հրթիռի հարվածի վայր։ Իսրայելն ընդունել է, որ այս ուղղությամբ ևս իրենց ՀՕՊ համակարգը չի կարողացել որսալ հրթիռը։ Փոխարենը պատասխան հարվածներ են խոստացել։
Իսրայելի զինվորականները փորձում են հասկանալ, թե ինչու չի հաջողվել որսալ իրանական հրթիռը։
Նշվում է, որ Իսրայելի ՀՕՊ համակարգը չի կարողացել որսալ կասետային մարտագլխիկով հրթիռը։ Կան տուժածներ։ Թե որքան է օբյեկտը վնասվել կամ չվնասվել, դեռ պարզ չի։
Ուսումնասիրում եմ իսրայելցի գեներալի պաշտոնավարման ժամանակաշրջանը, և արդյո՞ք պաշտոնաթող ժամանակ Ադրբեջանին խորհուրդներ տվել է։ ՀՕՊ ուժերում նրա պաշտոնավարման ընթացքում` 2015֊2018, Ադրբեջան-Իսրայել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել։ Սա փաստ է։ Վստահ եմ, որ հետո որպես խորհրդատու աշխատած կլինի, որ օգնի կիրառել իր ժամանակ գնված համակարգերը։
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են անվտանգային քառակողմ համաձայնագրի առաջմղման հնարավորությունը։
Նշվում է, որ Իսրայելի ՀՕՊ համակարգը չի կարողացել որսալ կասետային մարտագլխիկով հրթիռը։ Կան տուժածներ։ Թե որքան է օբյեկտը վնասվել կամ չվնասվել, դեռ պարզ չի։
Իրանը հարվածել է Իսրայելի հարավում գտնվող Դիմոնա քաղաքին, որտեղ գտնվում է միջուկային ռեակտորը և միջուկային հետազոտությունների կենտրոնը, որոնք կապված են Իսրայելի կողմից միջուկային զենքի մշակման հետ։ Միջուկային օբյեկտը համարվում է Իսրայելի չհայտարարված միջուկային…
Իրանը հարվածել է Իսրայելի հարավում գտնվող Դիմոնա քաղաքին, որտեղ գտնվում է միջուկային ռեակտորը և միջուկային հետազոտությունների կենտրոնը, որոնք կապված են Իսրայելի կողմից միջուկային զենքի մշակման հետ։ Միջուկային օբյեկտը համարվում է Իսրայելի չհայտարարված միջուկային ծրագրի հիմքը (ըստ տարբեր գնահատականների՝ 80-ից 400 մարտագլխիկ)։
Կա մեկ ուրիշ մոդել․ երբ կողմերին համոզում են, որ պետք է կանգնել և կողմերի համաձայնությամբ տեղադրվում են խաղաղապահ ուժեր: Կրկնեմ, կողմերի համաձայնությամբ: Այն, ինչ կատարվեց 2020 թվականին Ղարաբաղում, դա հենց այս մոդելն է: Հայտարարության տակ ստորագրել է և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանի նախագահը: Այդ մոդելը ևս աշխատող մոդել էր, եթե Հայաստանը մեկ տարի անց, երկու տարի անց Պրահայում, կոպիտ ասած, չթռներ այդ մոդելից։ Ռոբերտ Քոչարյան