Category: Պաշտպանություն

  • Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ…

    Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,– նշել է ՔՊ-ականը («Ազատություն» ռ/կ)։
    Սպասելի արձագանք։ Լավ, ի՞նչն է հիմա խանգարում Օնիկ Գասպարյանին տարբեր շահագրգիռ խմբերի հետ բաց ձևաչափով հանդիպելու, հրապարակային խոսք հնչեցնելու համար։
    ՔՊ-ն «դուռ է շրխկացնում», ինչպես և սպասելի էր, իսկ ովքեր թեմայով շահագրգռված են, տարիներով սպասում են պարզաբանումների։
    Եթե Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է։ Եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի։
    Հայտարարե՞լ ես, պատրաստակամություն հայտնե՞լ ես, պատերազմից 6 տարի անց որոշել ես խոսե՞լ։ Խոսի՛ր, բայց պայմանով՝ դուրս էմոցիաներից, քարոզչությունից և սեփական «ես»-ից։
    Տիգրան Աբրահամյան

  • Արցախի պաշտպանության գոտու աջ կողմում մի մեծ տարածություն է`Արաքսի գետի հունով մ…

    Արցախի պաշտպանության գոտու աջ կողմում մի մեծ տարածություն է`Արաքսի գետի հունով մոտ 100 կմ մինչև ՀՀ սահմաններ, այդ ուղղությամբ է, որ Ադրբեջանը կարողացել է զարգացնել իր հարձակումը և հասնել ՀՀ սահմաններ։ Իսկ ՊԲ-ի համար շատ դժվար էր այդ հատվածում, այսպես ասած, իր աջ թևը պտտացնել, որ կարողանա իր պաշտպանությունն ամբողջությամբ իրականացնել։ Եթե ժամանակին մարտավարական խորությամբ հակառակորդն այդտեղ կանգնեցվեր, ապա չէր լինի Հադրութի և Շուշիի գրավումը։
    Սեյրան Օհանյան
    Հ.Գ. այս մասին գրել ենք, որ մեզ ասել է 2023 թվականին, իսկ սա 24news.am-ին է ասել երեկ։ Միաժամանակ արձանագրենք, որ մեր նեղ մասնագիտական և իր համար ռիսկ պարունակող հարցերին Սեյրան Օհանյանը խուսափում է պատասխանել։
    Հ.Գ. Տիրան Խաչատրյան, ի դեպ, մեծ հաշվով, քեզ էլ է հիշում։ Իսկ ես այսուհետ չեմ խնայելու, պահելու գեներալներին, իրենց չարածների, խուսափածների և վրիպակների մասին խոսելու եմ։ Շատ պահեցի…

  • Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել …

    🇦🇲 Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար
    «Իրավունք» թերթը գրում է. «ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ցայտնոտի մեջ է ընկել  բլոգեր Արամ Գաբրիելյանովի պնդումներից առ այն, թե իբր ինքը՝ Օնիկ Գասպարյանը խոստովանել է, որ «Նիկոլ Փաշինյանն է իրեն ստիպել 44-օրյա պատերազմի ժամանակ զորքերը ետ քաշել, ճանապարհ բացել թշնամու առաջխաղացման համար և հանձնել Շուշին»։
    Օնիկը նախ շնչակտուր հերքման տեքստ է տարածել անվանելով տարածվածը ցնդաբանություն, ապա մտերիմ շրջապատում վախվորած հայտնել, թե. « էս նեղ մաջալին իրան հանելը իշխանությունների դեմ իրան հեչ ձեռք չի տալիս, ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքնա մտնեմ առաջին գիծ»,-ըստ լուրերի մոտավորապես այս կերպ արտահայտվել  է վերջինս։ 
    @armgeopolitic

  • Այսօր 44-օրյա պատերազմում զոհված ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյա…

    Այսօր 44-օրյա պատերազմում զոհված ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է:
    Նա զոհվեց, երբ թշնամին թիրախավորել էր Մարտունիի հրամանատարական կետը…Ինչքան վաղուց էի ճանաչում։
    Հ.Գ. 44-օրյա պատերազմում ՊԲ֊ն կորցրել է լավագույն սպաներին, բայց ուզում եմ, որ չմոռանանք ՀՀ ԶՈւ֊ում այդ ժամանակ ծառայող զոհված լավ հրամանատարներին` Վահագն Ասատրյան, Արմեն Օհանյան, Արթուր Հովսեփյան, Թաթուլ Ղազարյան, Վահագն Թումասյան…
    Ի դեպ, Արթուրը ՀՀ ԶՈւ 3֊րդ կորպուսում է ծառայել։
  • Ի՞նչ կա փակ հանդիպմանը խոսելու Օնիկ Գասպարյանի առաջարկի հետևում, ի՞նչ բաց հարցեր…

    Ի՞նչ կա փակ հանդիպմանը խոսելու Օնիկ Գասպարյանի առաջարկի հետևում, ի՞նչ բաց հարցեր են սպասում նրա բաց պատասխանին

  • Սեյրան Օհանյանի հետ ինքներս խոսելու ենք և հարցեր տալ, որոնք գուցե այլոք չտան: Տե…

    Սեյրան Օհանյանի հետ ինքներս խոսելու ենք և հարցեր տալ, որոնք գուցե այլոք չտան: Տեսնենք: Դե Օնիկ Գասպարյանին հարց տալու հնարավորություն չունենք, թե չէ շաաաաա՜տ ասելիք կա, հարցեր…
    Ես չեմ ուզում քննարկել Օնիկ Գասպարյանին, որովհետև պատերազմի ժամանակ որոշումներ ընդունելն ու իրականացնելը չափազանց բարդ և դժվար պատասխանատվություն է։ Եվ կարծում եմ, որ ինքը դրա մասին պետք է խոսի։ Սեյրան Օհանյան

  • Ես չեմ ուզում քննարկել Օնիկ Գասպարյանին, որովհետև պատերազմի ժամանակ որոշումներ ը…

    Ես չեմ ուզում քննարկել Օնիկ Գասպարյանին, որովհետև պատերազմի ժամանակ որոշումներ ընդունելն ու իրականացնելը չափազանց բարդ և դժվար պատասխանատվություն է։ Եվ կարծում եմ, որ ինքը դրա մասին պետք է խոսի։
    Սեյրան Օհանյան

  • Օնիկ Գասպարյան, լավ էլ պաշտպաններ ունես։ Էն, որ մեկն էլ լինի իրան պաշտպանի… աս…

    Օնիկ Գասպարյան, լավ էլ պաշտպաններ ունես։ Էն, որ մեկն էլ լինի իրան պաշտպանի… ասա էն ինքնակոչ խորհրդականը, որ դու ես ունեցել։ Ի դեպ, դրանով էլ մի օր պիտի զբաղվեն, հուսանք։
    Հ.Գ. Տեսե՞լ ենք ընտրած և գնահատած պաշտպաներդ որտե՞ղ են եղել իրական վտանգի ժամանակ, և դեռ կտեսնենք…

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը գնացել էր օկուպացված Արցախում գտնվող արդեն իրեն…

    Ադրբեջանի պաշտպանության նախարարը գնացել էր օկուպացված Արցախում գտնվող արդեն իրենց զորամաս:
  • Նորից ինչ-որ կրքեր են բորբոքվել Հայաստանում 44–օրյա պատերազմի կապակցությամբ ու ո…

    Նորից ինչ-որ կրքեր են բորբոքվել Հայաստանում 44–օրյա պատերազմի կապակցությամբ ու որոշ մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործունեության անցած որոշ զինվորականներ, իբր Նիկոլ Փաշինյանին հարվածելու մտադրությամբ նաև բանակի էն ժամանակվա ղեկավարությանն են սկսել մեղադրել, թե այ հենց էն ուղղությունը, որի համար էդ ղեկավարությունը, մասնավորապես գլխավոր շտաբի պետը պատասխանատու էին, փլուզվեց, ինչը ճանապարհ բացեց դեպի Շուշի։
    Մինչդեռ, ըստ այդ մարդկանց, մյուս ուղղություններով, կատաղի դիմադրության շնորհիվ ադրբեջանական առաջխաղացում չկար։
    Հիմա ես շատ ծավալուն չեմ խոսի էն մասին, թե ինչ սրիկայություն է էս ամենը ու թե ոնց են որոշ մարդիկ փորձում իրենց ձեռքերը տաքացնել էդ պարտության վրա ու սխալ տեղերում մեղավորներ փնտրել։ Ես ընդամենը խորհուրդ կտամ գնել ու կարդալ գնդապետ Ջոն Անթալի գիրքը, որի հղումը կդնեմ մեկնաբանությունների բաժնում։
    Դա 44-օրյա պատերազմի օպերատիվ-տակտիկական լավագույն վերլուծությունն է ` արված շատ լավատեղյակ ու շատ խելացի զինվորականի կողմից։
    Այդտեղ մասնավորապես մանրակրկիտ ձևով ներկայացված է ադրբեջանական գլխավոր շտաբի (իրականում թուրքական գլխավոր շտաբի) պատերազմական պլանը, որի մեխը վերը նշված ուղղութունը որպես հարվածի ծանրության կենտրոն ունենալն էր։
    Մնացած հատվածներում ընդամենը այնքան ինտենսիվություն էր ապահովվել, որ հայերը չկարողանան այդ հատվածներից ուժեր հանել ու հարավային ուղղություն տեղափոխել։
    Ուրիշ շատ հետաքրքիր բաներ կան գրքում։ Հաստատ արժե կարդալ, եթե ուզում եք մեր քաղաքական դաշտի գզվռտոցի ազդեցությունից լրիվ զերծ ինչ-որ բան կարդալ էդ պատերազմի մասին։
    ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյան