Category: Պաշտպանություն

  • Դանիան 500 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր է կնքել նորվեգական Kongsberg Def…

    Դանիան 500 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր է կնքել նորվեգական Kongsberg Defence & Aerospace ընկերության հետ` ձեռք բերելու NASAMS զենիթահրթիռային համալիրներ։

  • https://www.youtube.com/live/tRmg6OKpZbY?si=RWSDwYKtbjiNFcDuՆայեցի այս բանավեճը,…

    https://www.youtube.com/live/tRmg6OKpZbY?si=RWSDwYKtbjiNFcDu
    Նայեցի այս բանավեճը, և մի քանի դիտարկում արագի մեջ։
    1. Խոսվում է պրոֆեսիոնալ բանակից, բայց
    ա) նշվում է հիվանդությունների ցանկը կրճատելը,այսինքն, հիվանդ զինվոր ենք տանում բանակ։
    բ) հույսներս վարժական հավաքի մասնակցի և երկրապահների դիրք պահելու վրա է։ Ավելին, եթե ես հրետանավոր եմ, օրինսկ, և ինձ կանչել են վարժական հավաքի, որ մասնագիտական վերապատրաստում անցնեմ և վերհիշեմ, ինձ
    հրետանավորիս, տանում են, որ դիրք պահեմ, աբսուրդ է սա։
    գ) Ի դեպ, ՊՆ խոսնակը չհերքեց Գեղամ Մանուկյանի այն տեղեկությունը, որ սպեցնազը դիրք է պահել։ Սա խայտառակություն է։
    դ) պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է գրոհային ստորաբաժանումներ, սրանք հարձակվող ստորաբաժանումներ են, ըստ էության, բայց մենք խոսում ենք միայն պաշտպանունակ լինելուց։ Պրոֆեսիոնալ բանակը չի կարող պաշտպանվող լինել միայն։ Եվ հաշվի առնելով քաղաքական և ՊՆ հայտարարությունները, բանակի ֆունկցիայի շուրջ ձևավորված
    տրամաբանությունը, խիստ կասկածելի է ներդրվող մոդելը, թե դա ինչ գաղափարաբանություն է կրում իր մեջ։
    ե) ատեստացիան չի ապահովում լուրջ պրոֆեսիոնալիզմ, քանի որ շեշտն այլ բանի վրա է։
    2. Ես չգիտեմ, թե որքանով են հետևում ՊՆ-ում ռուս-ուկրաինական պատերազմին, բայց եթե նորմալ հետևում են, կհասկանային, որ իրենց ամրոցները տխուր ավարտի կարող են բերել, այն չի ապահովում շարժունակություն։ Եվ մինչև մի օր Պապիկյանը ինձ մոտ խոստովանեց ենթագիտակցորեն`որ նահանջենք, լավ թաքնվելու տեղ լինի։
    3. Չիմացանք Պապիկյանի խոստացած լյուստրացիայի արդյունքները կապված զորակոչի հետ, թե պետական համակարգից ով է դիմել ոչ օրինական կամ ծառայությունից ազատման գործողությունների։
    Այս շարքը կարելի է շարունակել։ Ի դեպ, հաղորդավարը խեղաթյուրում էր Գեղամ Մանուկյանի ասածի իմաստը հաճախ։ Իսկ ՊՆ ներկայացուցիչն ուժեղ չէր։

    Զինծառայության կրճատման ռիսկերն ու առավելությունները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Թուրքիայում հաջողությամբ փորձարկել են նոր մինի-անօդաչու` SKYDAGGER TOYCA 05, ն…

    Թուրքիայում հաջողությամբ փորձարկել են նոր մինի-անօդաչու` SKYDAGGER TOYCA 05, նախատեսված է մասսայական արտադրություն։
    Թուրքական աղբյուրների համաձայն, SKYDAGGER TOYCA 05-ն ունի կատապուլտային թռիչքի հնարավորություն և օժտված է բարձր մանևրելու կարողությամբ։
    Թռիչքի հեռավորությունը մինչև 70 կմ է, հնարավոր է ինչպես FPV-կառավարում, այնպես էլ ամբողջությսմբ ավտոնոմ ռեժիմ։

  • https://168.am/2025/11/29/2320987.html?fbclid=IwdGRjcAOYJFRjbGNrA5gkUGV4dG4DYWVt…

    Հետախուզում է հայտարարվել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ. shamshyan.com

    Վերջինը հետախուզվում է ՀՀ քրեկանա օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, (այն է՝ կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և ՀՀ Քր.Օր-ի 549-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել…

  • Քննիչ հանձնաժողովն իբրև ամփոփում՝ տվել է զոհվածների ընդհանուր պատկերը. այն չի հա…

    Քննիչ հանձնաժողովն իբրև ամփոփում՝ տվել է զոհվածների ընդհանուր պատկերը. այն չի համապատասխանում ո՛չ Անդրանիկ Քոչարյանի, ո՛չ էլ Ալեն Սիմոնյանի հրապարակած թվերին. Գեղամ Մանուկյան

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Պաշտպանության նախարար Դենիս Շմի…

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի և Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի հետ, որի ժամանակ նշել է, թե ժամանակն է վերանայել Ուկրաինայի պաշտպանության պլանը։
    «Ժամանակն է վերանայել Ուկրաինայի պաշտպանության հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ մեր պետության պաշտպանության պլանը։ Ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տվել, թե կոնկրետ որոնք պետք է լինեն թարմացվող առաջնահերթությունները»,  ասել է նա։
    Ուկրաինայի նախագահը կարևոր է համարել, որ Կառավարությունը և Պաշտպանության նախարարությունը լիովին ապահովում են մարտական ​​բրիգադների համար, և մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանն անհրաժեշտ ֆինանսավորումը։
    «Երեկ նրանք ֆինանսավորել են մարտական ​​բրիգադների համար նախատեսված սուբվենցիայի հաջորդ ամսական տրանշը՝ 4,3 միլիարդ գրիվնայի չափով։ Բացի այս, անօդաչու թռչող սարքերի գծի ֆինանսավորման համար հատկացվել է հավելյալ 8 միլիարդ գրիվնա»,- ասել է Զելենսկին։

  • -Եւ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր:Այլընտրանք…

    -Եւ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր:
    Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց
    Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է:
    Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք եւ կկռվենք հանուն մեր հայրենիքի:
    Ու պատերազմը կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց:
    Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր:
    Որեւէ փուլում՝ այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքրերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում (այսինքն, դեռ հուլիսյան մարտերին հաջորդած թուրք-ադրբեջանական զորավարժություններից լավ էլ հասկացել է, որ թուրքերն են որոշողը, և որ…):
    Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր:
    2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու: Եւ էս նոր պահանջների կոնտեքստում, կրկին պատերազմի հավանականության մեծացում:
    -Ի՞նչ ենք արել մենք: Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել:
    Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել
    :
    Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել:
    Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել:
    Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի:
    Շուտ կագնեցնեիր պատերազմը. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր. 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու:
    2020, նոյեմբերի 29, Փաշինյան
    Հ.Գ Ու էն, որ հետո սաղ առանց աչքը թարթելու տվեց կամ պաշտպանություն չապահովեց, որովհետև այդպես էր պետք։

  • Իսրայելը F-35 կործանիչի միակ օպերատոր-երկիրն է, որը հասել է գրեթե ամբողջական սու…

    Իսրայելը F-35 կործանիչի միակ օպերատոր-երկիրն է, որը հասել է գրեթե ամբողջական սուվերենիտետի։ Այսինքն, կարող է իր հայեցողությամբ կործանիչում տեղադրել սեփական համակարգերը, արձանագրությունները, կիրառել սեփական ծրագրային ապահովումը։
    Բացի այս, Իսրայելը կարող է սպասարկել F-35-ը` առանց ամերիկյան ALIS լոգիստիկ համակարգի օգտագործման, կամ դրա իրավահաջորդ ODIN-ի։

  • 44-օրյա պատերազմի զոհերի թվերը` ըստ ժամանակագրության, և իշխանության ներկայացուցի…

    44-օրյա պատերազմի զոհերի թվերը` ըստ ժամանակագրության, և իշխանության ներկայացուցիչների հրապարակած թվերի տարբերությունները։
    Մանրամասն
    խրոնոլոգիա:
    2025թ. նոյեմբերի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը և պնդել, որ դա պաշտոնական տվյալ է, և, իբր, վաղուց հրապարակված:
    «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
    ■ 2025թ. մարտի 6-ին
    «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր պատերազմի զոհերի թվին առնչվող իրենց հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեի գրությունը, որտեղ նշվում է, որ
    ետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 981 անձ։
    Թե ինչպե՞ս է այսպես ստացվում, որ Ալեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի զոհերի պաշտոնական թիվ է համարում 3833-ը, իսկ Քննչական կոմիտեն (ՔԿ)՝ 3981-ը, ՔԿից 168.am-ին վստահեցրեցին, թե դա վրիպակ է:
    «Քննիչը 3833 թվի փոխարեն սխալմամբ լրատվամիջոցներին պատասխան է տրամադրել, որ զոհերի թիվը 3981 է: Տվյալ քննիչը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել»,- մեզ հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը:
    Եթե մի պահ ընդունենք, որ ՔԿ քննիչը վրիպակ է թույլ տվել, ապա ինչպե՞ս հասկանալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրապարակած և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտնած թվային տարբերությունը:
    Մասնավորապես, 2025թ. նոյեմբերի 19-ին Factor TV-ին տված հարցազրույցում նույն Անդրանիկ Քոչարյանը նշել է.

    «Ես մի թիվ ասեմ կբավարարի՞ Ձեզ՝ 3987
    »:
    Հակադարձմանը՝ որտեղի՞ց Ձեզ այդ թիվը, նա արձագանքել է.
    «Իսկ Քննիչ հանձնաժողովը որտեղի՞ց է ստեղծվել, զեկույցի մեջ ամեն ինչ կա գրված: Անուն-ազգանուններով գրված չի, բայց ցանկացած պահի, քանի որ թվայնացման պրոցեսն ավարտված է, անուն-ազգանուններով հասանելի կդառնա ցանկացողների համար: Եթե ես թիվ եմ ասում, նշանակում է՝ ամեն թվի հետևում անուն-ազգանուն կա»:
    Հիմա հարց՝ ո՞ւմ հայտնած պաշտոնական տվյալն ընդունենք ի գիտություն՝ Նիկոլ Փաշինյանի՞, Աննա Հակոբյանի՞, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՞, թե՞ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, այսինքն, միայն ընդդիմադիր շրջանակների շրջանառած թվի հետ չէ, որ հակասություն կա:
    Բնավ, չենք ասում, որ ընդդիմադիրների առաջ մղած 5000 թիվը բացարձակ ճշմարտություն է (ի դեպ, պատերազմից անմիջապես հետո Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ զոհերի թիվը 4750 է), քանի որ նրանց ձեռքում չեն կարող լինել հստակ փաստեր, բայց մյուս կողմից՝ մենք արձանագրում ենք թվային հակասության հստակ փաստ, ընդ որում, բոլորն էլ պաշտոնատար անձանց կողմից:
    Եվ հենց սրա համար են և՛ ընդդիմությունը, և՛ հասարակության տարբեր շրջանակներ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքները, պահանջում հրապարակել 44-օրյա զոհերի անվանական ցուցակը, որպեսզի ոչ մի կասկած և շահարկում չլինի. ի վերջո, գործ ունենք մարդկային կյանքերի հետ, կորուստ ունեցող ընտանիքների: