5 տարի առաջ այս օրը ադրբեջանցիները մտան Սոթքի հանքի հատված` Քարվաճառի հանձնումից մեկ օր հետո։ Եվ Տիրան Խաչատրյանը ստիպված էր գիշերվա հազարին բացատրել, թե բա կիսով չափ…
Փաստորեն ատեստացիայից եթե 2 լավ կամ գերազանց գնահատական է ստանում զինծառայողը, բայց 3֊րդը ցածր, և հաշվարկը կատարվում է հենց այդ ցածրի հիման վրա, զուտ մոտիվացիայի համար է։ Ու այս խելքով ատեստացիայի համակարգ են ներդրել, լրիվ մանկապարտեզ։
Կամավորական զինվորական ծառայության ներդրման համատեքստում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ ապրում ենք անորոշություններով լի և աճող լարվածությամբ աշխարհում, ուստի եթե իրենք ցանկանում են անվտանգ ապրել, ապա Ֆրանսիան պիտի շարունակի մնալ ուժեղ պետություն` ուժեղ բանակով, բայցև համապատասխան կոլեկտիվ գործողությունների կարողությամբ։
5 տարի առաջ նոյեմբերի 25-ին` Մոնթեյի ծննդյան օրը, հանձնվեց Քարվաճառը, երբ 44-օրյայում բանակը կարողացել էր պահել, իսկ ադրբեջանական կողմը շատ զոհեր էր տվել այստեղ։ Ո՞նց կարելի էր։