Category: Պաշտպանություն

  • Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված …

    Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10 միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։
    Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։
    Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։
    Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։
    Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։
    Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը։
    2020, նոյեմբեր 10 ՊՆ և ԳՇ համատեղ հայտարարություն
    Հ.Գ. Պատերազմում այն ձևով, որ պարտվեցինք, կարող էինք չպարտվել, և դա միանշանակ… և տեսանք, թե ինչը խարխլեց պետության հիմքերը և անընդհատ դրան լսելն ու հնազանդվելն ինչի հանգեցրեց։

  • https://m.youtube.com/watch?v=-dmkGDaVsjo&fbclid=IwVERDUAN9-K4BHaNbhZEeziK8p…

    https://m.youtube.com/watch?v=-dmkGDaVsjo&fbclid=IwVERDUAN9-K4BHaNbhZEeziK8puDFfaVGkSskCZoXhQOmdYlKBfrev2IMfQ8UrxkXOwZynw
    2020 նոյեմբերի 10։
    Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում:
    -Բանակն արել է առավելագույնը և «անհնարինը»:
    -Հայաստանն ամբողջ պատերազմի ընթացքում եղել է լոգիստիկ մատակարարման տոտալ շրջափակման մեջ։
    -Մինչեւ վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար:
    Հ.Գ. Այստեղ հավելեմ, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին պնդում որ, Շուշիում մարտերը շարունակվում են, բայց պատերազմից հետո հայտարարել էր, որ իբր իմացել է` Շուշիում զինվոր չկար։

    Հարցազրույց Դավիթ Տոնոյանի հետ

    Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Դավիթ Տոնոյանի հետ
    Հանրային հեռուստաընկերություն 2020 | https://www.1lurer.am/hy
    Հեռ․ 010 653751
    Էլ․ հասցե։ lurer@1tv.am
    #ԱռաջինԱլիք #Լուրեր

  • Հիշեցնում եմ, միգուցե տեղեկացնում ոմանց։ Ուրեմն պատերազմի 4-րդ օրը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ…

    Հիշեցնում եմ, միգուցե տեղեկացնում ոմանց։
    Ուրեմն
    պատերազմի 4-րդ օրը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պատերազմը կանգնեցնելու առաջարկը չի լսում Փաշինյանը, դրանից հետո այլ առաջարկներ, պատերազմից առաջ պատերազմը կանխելու առաջարկները ևս։
    2020 թ. հոկտեմբերի 19-ից հետո ԱԽ նիստ չի հրավիրվել, այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմի շուրջ առաջարկները, դրա բովանդակությունը  չեն քննարկվել ռազմական ղեկավարության հետ, թերևս,  բայց այն ստորագրելուց հետո 2020 նոյեմբերի 11֊ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը որոշում է մեկնաբանություն վերցնել Օնիկ Գասպարյանից, թե բա իր առաջարկությամբ է եղել նոյեմբերի 9֊ին պատերազմը կանգնեցնելը և…
    Իսկ նոյեմբերի 17֊ին արդեն Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղում, որտեղ տեսնում ենք, որ ոչ մի լուրջ առաջարկ հաշվի չի առնվել, բայց, իհարկե, դարձյալ փրկօղակ կար, թե բա  վատի և վատագույնի միջև ընտրվել է վատը։
    Հիմա հետաքրքիր է տղերքի պահած Քարվաճառը, որը շատ դժվար էր պահելը և այստեղ հակառակորդը շատ զոհեր է տվել, կամ Աղդամը, Լաչինը եռակողմով հանձնելու առաջա՞րկն էլ է ԳՇ նախկին պետի առաջարկով կամ իմացությամբ եղել։ Եթե ոչ, ապա օրենքով Գերագույն չլինող անձը իրավու՞նք ուներ միանձնյա ռազմական և քաղաքական որոշում կայացնելու։
    Չմոռանանք, որ  նոյեմբերի 9-ի եռակողմի 1֊ին կետում նշվում է կողմերը կանգնում են հրադադարի դրությամբ զբաղեցրած դիրքերում։ Բայց հաջորդ կետում տալիս ենք պահված տարածքները։
    Բայց սա էլ դեռ հերիք չի, մեկ ամիս հետո Սյունիքից ենք զորք հետքաշում։ Սա ո՞նց հասկանանք։ Բանակը չի պարտվել այնքանով, որ բուն ռազմական գործողությունների ժամանակ քիչ տարածք ենք կորցրել, և կարողացել ենք պահել Քարվաճառ, Լաչին, Աղդամ, Արցախի մի մասը։ Բայց արդյո՞ք չի պարտվել բանակն ինքնակոչ գերագույնին, ով իրեն թիվ մեկ պատասխանատուն չի համարում այսքանից հետո, իսկ ռազմական ղեկավարությունը
    Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը, որ պատրաստ են կրել իրենց բաժին պատասխանատվությունը։ Բայց արդյո՞ք չի կրելու կամ կրել բանակը ոչ միայն իր պատասխանատվությունը։ Էլ չասեմ, որ Փաշինյանը պատերազմի ելքի համար և դրանից հետո արածների, ոչ մի պատասխանատվություն չի կրել և չի կրելու։ Մարդ, ով դեմ է եղել հայկական վերահսկողությամբ փախստականների վերադարձին Շուշի, բայց չի պահել Շուշին։ Անվերջ նեղ և կարևոր այլ դրվագներ կարելի է հիշել։
    Հ.Գ. Այլ հարց է, որ ոչ միայն ռազմական ղեկավարությունը պիտի սլաքներն ուղղեր Փաշինյանին, այլ հանրությունն ու ընդդիմությունը, էդ տեսակ ղեկավարի հետ գոնե Արցախը կարողացել է պահել բանակը։ Եվ շատ հերոսություններ են եղել, շատ։ Բայց 5 տարի է անցել և դեռ շատ հարցերի պատասխան չունենք։ Լուռ են… Ուրիշ բան պիտի գրեի, բայց հիմա սա գրվեց։ Այո, չկար կառավարում, ծրագրված բարդակ էր, ծրագրված խայտառակ մոբիլիզացիա, անկապ ջոկատներ, մարդիկ հասնում էին առաջնագիծ, բանակի սուղ ռեսուրսները մսխվում էին, որովհետև Փաշինյանի ընտանիքի անդամները պիտի “պատերազմի մասնակից դառնային”… Եվ սա նաև կյանքեր է արժեցել…

  • Եվ ուզում եմ արձանագրենք ևս մեկ բան։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված …

    Եվ ուզում եմ արձանագրենք ևս մեկ բան։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Եվ չկա հաղթանակ, որը նախ՝ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի և մեր հավաքական մտքի և գիտակցության մեջ։ Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։
    …Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչի, չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ, հանուն ճշմարտության, հանուն ապագայի և հանուն օրինականության:
    Եվ եթե այսպես վարվենք, մենք կհաղթենք, ես ձեզ երաշխավորում եմ։
    2020 սեպտեմբերի 27, Նիկոլ Փաշինյան, ԱԺ
    Հ.Գ. Առաջին օրը պարտության հետ համակերպվելու մասին իր շեֆի ելույթը Ալեն Սիմոնյանը մոռացե՞լ է, և զուտ հրապարակավ խոստացված հաղթանակի, բայց ի սկզբանե ծրագրված պարտության։ Ու մեկ էլ Արծրուն Հովհաննիսյանին որպես ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ո՞վ է ընտրել, էդ սաղ ՊՈԱԿ-ի միջոցով մշակված բաները։ Իսկ 44 օր խաբելը… Իսկ Արծրունի վրա շատ լուրջ բոչկեք հուսով եմ մի օր կգլորվի… Իսկ սա սրանց գործելաոճն է, մի դեպք հիշեցի։ Կհիշեցնեմ առանձին։

  • Այն, ինչ արվում էր բանակի հետ 2018 թվականից սկսած` հրամանատարակամ կազմի դեմ վար…

    Այն, ինչ արվում էր բանակի հետ 2018 թվականից սկսած` հրամանատարակամ կազմի դեմ վարկաբեկման մի կամպանիա, գեներալները բոլորը թալանչի են և այլն, և այլն, սա բերեց բանակի շեշտակի թուլացման։
    …Իսկ ինչու էր պատերազմի ժամանակ իմ տպավորությունն այնպիսին, որ մենք պարտվում ենք։ Որովհետև բանակի նորմալ կառավարում չկար, որովհետև մինչև դա այնպիսի փոփոխություններ էին կատարվել հրամանատարական կազմում… Առանցքային պաշտոններում նշանակվել են այնպիսի մարդիկ, որոնց հագով չէր այս պատերազմը։ Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր. նա չէր վստահում բանակին, և ուզում էր կարևոր պաշտոններում ունենալ լոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ բարձրաստիճան սպան միշտ չէ, որ այն սպան է, ով ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։
    Վատ էին նաև բանակի մատակարարման հետ կապված բոլոր հարցերը։ Ես կցանկանայի նշել նաև այն խայտառակ մոբիլիզացիան, որն արվեց Հայաստանում։ Ավելի լավ էր ոչ մի բան չանեին, քան անեին։ Մարդկանց հավաքում էին և 3֊րդ օրն այդ մարդիկ հայտնվում էին առաջնագծում։ Ոչ թե ներկա զորամիավորումները, գումարտակները համալրման էին գնում, այլ ստեղծվում էին նոր միավորումներ և ուղարկում ռազմաճակատ 3-րդ օրը։ Այդ մարդուժը պետք է համալրեր առկա ստորաբաժանումները, իրենք այլ ճանապարհով գնացին, բայց այդ դեպքում 2-3 շաբաթ պիտի մարտական ներդաշնակություն ապահովես։
    Ռոբերտ Քոչարյան

  • Ի՞նչ անենք, որ մեզ լուրջ վերաբերվեն, որ մեր խոսքը կշիռ ունենա, մենք առաջին հերթի…

    Ի՞նչ անենք, որ մեզ լուրջ վերաբերվեն, որ մեր խոսքը կշիռ ունենա, մենք առաջին հերթին պետք է լուրջ զբաղվենք բանակով, ամրացնել ՀՀ անվտանգությունը։
    Եվ ոչ թե նրա համար, որ պատերազմեն, այլ հենց նրա համար, որ չպատերազմենք։ Ձևակերպումն այսպիսին պիտի լինի։ Երբ ես խոսում եմ բանակի ուժեղության մասին, փորձում են մեղադրել մտքինն ուրիշ է։
    Մարտունակ բանակը հենց առաջինը նրա համար է, որ պատերազմ չլինի, և պետք է դրանով լուրջ զբաղվել։
    Մարտունակ բանակը նաև նրա համար է, որ ունենաս աշխարհաքաղաքական գործընկերներ։ Եթե դու չունես մարտունակ բանակ, դու գործընկերներ չես ունենալու, դու ունենալու ես աշխարհաքաղաքական շեֆեր։ Տարբերությունն էական է։ Երբ դու բանակ ունես, դու կիսում ես ինչ-որ հարցեր քո գործընկերոջ հետ։ Իսկ եթե դու թույլ ես, շեֆ ունենալով, դու դառնում ես անվտանգության սպառող, իսկ դա նշանակում է գին ես տալիս։
    Նայեք Ուկրաինան ինչ գին է տալիս, և հենց այն պատճառով, որ ինքը կռվում է, բայց ամբողջ պատերազմի հետևում Արևմուտքի ռեսուրսներն են։ Այսօր Ուկրաինայի ընդերքը գրավ է դրված
    այդ պատերազմը ֆինանսավորելու դիմաց։
    Հիմա մենք ուզում ենք ունենալ աշխարհաքաղաքական շե՞ֆ, թե՞ աշխարհաքաղաքական գործընկեր։ Ասում են` մեր սահմանը 29743 քկմ-է, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում։ Բայց հենց դու քեզ սահմանափակում ես այդ մտածելակերպով, դու արդեն պրոբլեմ ունես, դու տարածաշրջանային ոչ մի դերակատարում չես կարող ունենալ։ Քո փոխարեն որոշելու են, թե այս միջանցքը ո՞նց պիտի գնա, այս հարցը ոնց պիտի լուծվի, դու դառնալու ես տեղդ խելոք նստած, ոչ մեկ քո հետ հաշվի չի նստելու։
    Ռոբերտ Քոչարյան

  • Եվ այս կադրով ամեն ինչ ասված է այս իշխանությունների մասին, երկրի ղեկավար կոչեց…

    Եվ այս կադրով ամեն ինչ ասված է այս իշխանությունների մասին, երկրի ղեկավար կոչեցյալի, ով կադրից դուրս էր ստորագրել 2020 նոյեմբերի 9-ի եռակողմը, վազել ՊՆ և թաքնվել ՊՆ դահլիճում։
    Հ.Գ. լուսանկարը` Հետքի

  • Այսօր նոյեմբերի 9-ն է։ Մնացածը հետո կփորձեմ……

    Այսօր նոյեմբերի 9-ն է։ Մնացածը հետո կփորձեմ…

  • Բելգիայի պաշտպանության նախարարությունը 149.000 նամակ է ուղարկել 17 տարեկան քաղաք…

    Բելգիայի պաշտպանության նախարարությունը 149.000 նամակ է ուղարկել 17 տարեկան քաղաքացիներին` առաջարկելով անցնել կամավոր ծառայություն և  հետաքրքրություն դրսևորել  զինվորական ծառայության հանդեպ։
    Եվրոպական փորձագետների դիտարկմամբ, «կամավոր զորակոչն» առաջին քայլն է Բելգիայում վերադարձնելու համընդհանուր զինվորական ծառայությունը, հատկապես երբ դեռ գարնանն է պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը բարձրաձայնել այս գաղափարի մասին, քանի որ երկրի զինված ուժերը  համալրման խնդիրներ ունեն։

  • Բաքվի զորահանդեսին ցուցադրվել են Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետանային համակա…

    Բաքվի զորահանդեսին ցուցադրվել են Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետանային համակարգերը։
    — «Вена»,
    — «Гвоздика»,
    — «Акация»,
    — «Мста-С»,
    — «Пион»,
    -«Солнцепёк» (220 мм),
    — «Хризантема-С»,
    — «Дана»,
    — NORA և DITA,
    — 122 мм RM-70/85,
    — ACCULAR,
    -«Град»,
    — SkyStriker BLOK-4,
    — Qasırğa — TRLG-230A
    -TRG-300 ,
    — «Смерч»,
    -EKSTRA,
    — «Полонез»,
    — Predator Hawk (HOUK),
    — ICEBREAKER,
    -LORA.
    Հ.Գ. Երկուշաբթի մանրամասն կանդրադառնամ զորահանդեսին ներկայացվածներին` հզորություն, ո՞րն է կիրառվել 44-օրյային, ո՞րն է պատերազմից հետո ձեռք բերվել։