Category: Պաշտպանություն

  • Իսրայելի պաշտպանության նախարարությունը Rafael կոնցեռնի հետ պայմանագիր է ստորագրե…

    Իսրայելի պաշտպանության նախարարությունը Rafael կոնցեռնի հետ պայմանագիր է ստորագրել ընդլայնելու  «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի համար նախատեսված  «Թամիր» հրթիռի արտադրական հզորությունը։ 
    Newsru.co.il-ի հաղորդմամբ, ֆինանսավորումն իրականացվելու է 5.2 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան աջակցության  փաթեթի հաշվին, որը դեռ 2024 թվականի ապրիլին հաստատվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից
    ` համալրելու «Դավթի պարսատիկ» և «Երկաթե գմբեթ» համակարգերի համար նախատեսված հակահրթիռային զինանոցը։
    Այս պայմանագրի շրջանակում 
    Rafael կոնցեռնը աշխատակիցների թիվը 1500 ավելացնելու է։

  • Որպես լրացում վերոնշյալի, հավելենք, որ Շոյգուն ցանկացել էր հանդիպել նաև Դավիթ Տո…

    Որպես լրացում վերոնշյալի, հավելենք, որ Շոյգուն ցանկացել էր հանդիպել նաև Դավիթ Տոնոյանի հետ, ում մեկ օր առաջ ազատել էին պաշտպանության նախարարի պաշտոնից։
    Ի դեպ, վերջերս հրատարակված գրքում Տոնոյանն ասում է, որ իր պաշտոնանկությունը սպասելի չէր (եսիմ)։
    — 2020թ. նոյեմբերի 20-ին Դուք ազատվեցիք պաշտոնից։ Սպասելի՞ էր վարչապետի որոշումը Ձեզ համար։
    «Պատերազմի շրջանում ռուսաստանցի պաշտոնակցիս հետ ձևավորված աշխատանքային և մարդկային հարաբերությունների շնորհիվ կարող էինք մի շարք ուղղություններով բարենպաստ լուծումներ ապահովել: Բացի այդ, եթե հետպատերազմական վիճակում պաշտոնանկ են արվում արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, չի կարող չհեռանալ նրանց անմիջական ղեկավարը՝ վարչապետը»,-շարունակում է նա։
    Վերը նշված բարենպաստ լուծումների և ուղղության մասին գրել եմ շատ ավելի վաղ, զուտ փաստեր համադրելով, երբ դեռ նախկին նախարարն անազատության մեջ էր, նշել եմ, որ դա վերաբերել է նաև Քարվաճառի ուղղությանը։ Իսկ  երկարաձգված ժամկետի համաձայն`Շոյգուի այցից 4 օր հետո հանձնվեց Քարվաճառը (2020 նոյեմբերի 25)։ Հնարավո՞ր էր ավելի ու՞շ։

  • Ի՞նչ եղավ իշխանափոխությունից հետո Փաշինյանի խոստացած հավելյալ 2.5 միլիարդ դոլարը…

    Ի՞նչ եղավ իշխանափոխությունից հետո Փաշինյանի խոստացած հավելյալ 2.5 միլիարդ դոլարը ԶՈՒ զարգացման համար
    168.am-ն անդրադարձել է այս թեմային և հիշեցրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության զարգացման նախագիծը, որ նա ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին:
    Նշվածին հավելենք, որ մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը 2018-2019 թվականների համար Նիկոլ Փաշինյանին հստակ  ներկայացրել են 2.5 միլիարդ դոլարի անհրաժեշտ միջոցների ձեռքբերման առաջարկ, ինչը թույլ կտար կանխել հնարավոր պատերազմը:
    Ինքը՝ Փաշինյանն էլ 2018 թվականի դեկտեմբերին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր
    «Առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»: Սա իրականում տեղի չունեցավ: 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 640 միլիոն դոլար, 2019 թվականին էլ՝ 804.114 միլիոն դոլար: Գումարեք այս թվերին խոստացված հավելյալ 2.5 միլիարդ դոլարը և կտեսնեք, որ այս չափի պաշտպանական ծախս  չենք ունեցել անգամ 2025 թվականին (պետական բյուջե՝ գումարած հավելյալ ներդրում):

  • Պուտինը գնացել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ծննդյան օրը շնորհավորելու։…

    Պուտինը գնացել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ծննդյան օրը շնորհավորելու։

  • Ատեստացիայի գործընթացի շրջանակում ինչպե՞ս է կատարվում արդյունքների հաշվարկը. Սու…

    Ատեստացիայի գործընթացի շրջանակում ինչպե՞ս է կատարվում արդյունքների հաշվարկը. Սուրեն Պապիկյանը խուսափել է պատասխանել։
    Հարց-
    Ինչո՞վ են տարբերվում մարտական պատրաստման (ՄՊ) կամ պատրաստության շրջանակում իրականացվող անձնակազմի ֆիզպատրաստության ստուգարքները ատեստավորումից: Եվ եթե ատեստավորման չափանիշներն առավել խիստ են, բարդ, այդ դեպքում ինչո՞ւ դրանք չեն մտցվում հենց ՄՊ-ում: Եվ եթե, օրինակ, ատեստավորումից հետո ՄՊ-ի ստուգարքից կտրվում է բարձր վարձատրվողը, իր հավելավճարը կամ բարձր աշխատավարձը պահպանվո՞ւմ է:
    Պատասխան-«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված 2025 թվականի նոյեմբերի 7-ի Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ զինված ուժերում ֆիզիկական պատրաստության բոլոր ստուգարքներն (ատեստավորում, ամփոփիչ, հսկողական, ավարտական քննություններ) անցկացվում են նույն կարգով՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2021 թվականի ապրիլի 14-ի N 322 հրամանով գործողության դրված «ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության հրահանգ»-ի պահանջների համաձայն:

    Ատեստացիայի գործընթացի շրջանակում ինչպե՞ս է կատարվում արդյունքների հաշվարկը. Սուրեն Պապիկյանը խուսափել է պատասխանել

    Նշենք, որ ատեստացիայի գործող  գործընթացը ՀՀ զինված ուժերում ներդրվել է  Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո:

  • Մատենադարանի տնօրեն-Հանրային խորհրդի անդամ Արա Խզմալյանն ասում է գնացել ենք նոր …

    Մատենադարանի տնօրեն-Հանրային խորհրդի անդամ Արա Խզմալյանն ասում է գնացել ենք նոր սպառազինությունը տեսել, դրանք ներկայացնում էր վարչապետը։ Թե բա զարմացել եմ իր գիտելիքների վրա։
    Ո՞ր վարչապետը, նա, որը զենքը զինամթերքից չի տարբերու՞մ։
    Նա, որը զենքի թողարկման և արտադրման տարեթվերը նույն բանն է համարո՞ւմ, և ըստ դրա գնահատում, թե ո՞ր թվականների զենք է, երբ է մշակվել։
    Նա, որն ասում էր
    մինչև 2018 թվականը ՀՕՊ միջոցներ չենք ունեցե՞լ։
    Նա, որը ազդվում էր «Կալաշնիկովի» տեխնիկական բնութագրի նկարի՞ց։
    Նա, որը հայտարարում էր ինքը մասնագետ չի, և ինչ զինվորականությունն ասել է լավն է, առե՞լ են։
    Նա, որն ասում էր
    ինքը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի` վայ, էս ի՞նչ է գրված։
    Հ.Գ. ռազմական վերլուծություն անողներին և հավատարմագրված լրագրողներին չեն ցույց տվել այդ սպառազինությունը։ Ի դեպ, շատ կուզեի Փաշինյանը ներկայացներ, ես էլ իր գիտելիքներով զարմանայի 😄։
    Ի դեպ, սրանից հետո իմանանք, որ հասկանում է, այս դեպքում միայն զինվորականության վրա չի կարող մեղքը գցել։

  • Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց 2025թ.-ի ձմե…

    Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց 2025թ.-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։
    Նախագծով նախատեսվում է ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2026թ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

  • Քոչարյան Անդրանիկն իրեն սպառել է, չե՞ք զգում։ Ի դեպ, չի բացառվում, որ Օնիկ Գասպա…

    Քոչարյան Անդրանիկն իրեն սպառել է, չե՞ք զգում։ Ի դեպ, չի բացառվում, որ Օնիկ Գասպարյանին այդքան գովում է` ի հակադրություն Արտակ Դավթյանի։ Բայց կարող է նաև հաստատված ջերմ հարաբերություններ լինե՞լ։

  • 5 տարի առաջ հանձնեցինք Աղդամը, որը բանակը կարողացել էր պահել։…

    5 տարի առաջ հանձնեցինք Աղդամը, որը բանակը կարողացել էր պահել։

  • Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, երբ Ադրբեջանը և Հա…

    Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, երբ Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեն խաղաղության վերջնական համաձայնագիրը։
    Հաքան Ֆիդան