Category: Պաշտպանություն

  • Մոբիլիզացիոն ռեսուրսը թղթի վրա էր, մենք համալրված չէինք։Անդրանիկ Քոչարյան…

    Մոբիլիզացիոն ռեսուրսը թղթի վրա էր, մենք համալրված չէինք։
    Անդրանիկ Քոչարյան

  • 44-օրյա պատերազմի ժամանակ օդաչուին տարել են առաջնագիծ։Սա էլ հո ես չեմ ասում, Քոչ…

    44-օրյա պատերազմի ժամանակ օդաչուին տարել են առաջնագիծ։
    Սա էլ հո ես չեմ ասում, Քոչարյան Անդրանիկն է ասում, թեպետ 3֊ 4 տարի առաջ եմ գրել, որ մասնագետներին ըստ մասնագիտացման չեն բաշխել : Էս չի՞ ձեր արած մոբիլիզացիան։ Ու սենց պիտի հաղթեի՞ք։

  • Արշակ Կարապետյանը որոշել է արձագանքել Անդրանիկ Քոչարյանին։ Ասում է, որ կարող է …

    Արշակ Կարապետյանը որոշել է արձագանքել Անդրանիկ Քոչարյանին։ Ասում է, որ կարող է վոթսափային սքրինշոթերով և ձայնագրություններով ապացուցել, որ պատերազմի մասին Փաշինյանին զգուշացրել է։ Կարապետյանը նշում է նաև, որ պետք է հավատալ միայն սեփական հետախուզությանը և ակնարկում, որ նման խնդիր եղել է նաև 2016-ին, որ չեն հավատացել իրեն։

  • Անդրանիկ Քոչարյանը հերքում է Ալեն Սիմոնյանին, կամ՝ Արշակ Կարապետյանին պաշտպանութ…

    Անդրանիկ Քոչարյանը հերքում է Ալեն Սիմոնյանին, կամ՝ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու Փաշինյանի «ռուսական պատճառները»

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացր…

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշատական անդամների հետ, և անդրադարձել ուկրաինական ճգնաժամի կարգավորման 28 կետից բաղկացած ԱՄՆ նախագահ Թրամփի պլանին։
    «Մենք ունենք այդ տեքստը, այն ստացել ենք ամերիկյան վարչակազմի հետ փոխգործակցության գոյություն ունեցող խողովակների միջոցով։
    Այդ պլանը կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում։ Բայց այդ տեքստի առարկայական քննարկում մեզ հետ տեղի չի ունեցել։
    Եվ կարող եմ ենթադրել՝ ինչու։ Պատճառը, կարծում եմ, նույնն է՝ ԱՄՆ վարչակազմին մինչ այժմ չի հաջողվում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը, Ուկրաինան դեմ է»,-ասել է Պուտինը` հայտնելով, որ Կուպյանսկ քաղաքը փաստացի ամբողջությամբ գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ։

  • Գործուղված «տուժողները» շարունակում են Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ տալ։ Ի…

    Գործուղված «տուժողները» շարունակում են Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ տալ։ Իսկ նույն ժամանակում հայ փորձագետները ջերմագին հանդիպումների մեջ են Բաքվում, որոնք չեն էլ կարող մոտենալ հայ գերիներին, եթե անգամ ցանկանան, եթե…
  • Դուբայի ավիաշոուին մասնակցող Հնդկական Tejas կործանիչը ցուցադրական թռիչքի ժաման…

    Դուբայի ավիաշոուին մասնակցող Հնդկական Tejas կործանիչը ցուցադրական թռիչքի ժամանակ կործանվել է, օդաչուն զոհվել է։

  • Իսրայելական պաշտպանական Rafael Advanced Defense Systems ընկերությունը ներկայաց…

    Իսրայելական պաշտպանական Rafael Advanced Defense Systems ընկերությունը ներկայացրել է բարձր ճշգրտությամբ տակտիկական կառավարվող L-SPIKE հրթիռների շարքի նոր տեսակ։
    Խոսքը, մասնավորապես, L-SPIKE 4X հրթիռի մասին է։
    Այն էլեկտրոնաօպտիկական թևավոր հրթիռ է մինչև 40 կմ հեռահարությամբ, մաքսիմալ հեռավորության հասնում է 5 րոպեի ընթացքում։
    Նշանակետի վրա դուրս գալուց հետո, այսպես ասած,L-SPIKE 4X հրթիռը կարող է կրեյսերային ռեժիմում մնալ մոտ 25 րոպե,ինչն օպերատորներին թույլ է տալիս ընտրել հարվածի օպտիմալ անկյուն, հարվածի կետը, կամ
    իրական ժամանակում չեղարկել առաքելությունը։
    Հ.Գ. Սրա հետ կապված ադրբեջանական ուղեղում պտտվող մտքերի մասին արդեն վաղը։

  • Իսրայելի պաշտպանության նախարարությունը Rafael կոնցեռնի հետ պայմանագիր է ստորագրե…

    Իսրայելի պաշտպանության նախարարությունը Rafael կոնցեռնի հետ պայմանագիր է ստորագրել ընդլայնելու  «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի համար նախատեսված  «Թամիր» հրթիռի արտադրական հզորությունը։ 
    Newsru.co.il-ի հաղորդմամբ, ֆինանսավորումն իրականացվելու է 5.2 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան աջակցության  փաթեթի հաշվին, որը դեռ 2024 թվականի ապրիլին հաստատվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից
    ` համալրելու «Դավթի պարսատիկ» և «Երկաթե գմբեթ» համակարգերի համար նախատեսված հակահրթիռային զինանոցը։
    Այս պայմանագրի շրջանակում 
    Rafael կոնցեռնը աշխատակիցների թիվը 1500 ավելացնելու է։

  • Որպես լրացում վերոնշյալի, հավելենք, որ Շոյգուն ցանկացել էր հանդիպել նաև Դավիթ Տո…

    Որպես լրացում վերոնշյալի, հավելենք, որ Շոյգուն ցանկացել էր հանդիպել նաև Դավիթ Տոնոյանի հետ, ում մեկ օր առաջ ազատել էին պաշտպանության նախարարի պաշտոնից։
    Ի դեպ, վերջերս հրատարակված գրքում Տոնոյանն ասում է, որ իր պաշտոնանկությունը սպասելի չէր (եսիմ)։
    — 2020թ. նոյեմբերի 20-ին Դուք ազատվեցիք պաշտոնից։ Սպասելի՞ էր վարչապետի որոշումը Ձեզ համար։
    «Պատերազմի շրջանում ռուսաստանցի պաշտոնակցիս հետ ձևավորված աշխատանքային և մարդկային հարաբերությունների շնորհիվ կարող էինք մի շարք ուղղություններով բարենպաստ լուծումներ ապահովել: Բացի այդ, եթե հետպատերազմական վիճակում պաշտոնանկ են արվում արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, չի կարող չհեռանալ նրանց անմիջական ղեկավարը՝ վարչապետը»,-շարունակում է նա։
    Վերը նշված բարենպաստ լուծումների և ուղղության մասին գրել եմ շատ ավելի վաղ, զուտ փաստեր համադրելով, երբ դեռ նախկին նախարարն անազատության մեջ էր, նշել եմ, որ դա վերաբերել է նաև Քարվաճառի ուղղությանը։ Իսկ  երկարաձգված ժամկետի համաձայն`Շոյգուի այցից 4 օր հետո հանձնվեց Քարվաճառը (2020 նոյեմբերի 25)։ Հնարավո՞ր էր ավելի ու՞շ։