Category: Պաշտպանություն

  • Ասենք գնացել ես մարզադպրոց բացելու, ինչի՞ պիտի դպրոցի դիմացը 3֊րդ բանակային կոր…

    Ասենք գնացել ես մարզադպրոց բացելու, ինչի՞ պիտի դպրոցի դիմացը 3֊րդ բանակային կորպուսի հրամանատարը գա ու կանգնի, դու կորպուսի պահպանության տարա՞ծք ես մտել, հետո ինչ հրամանատարի նստավայրը Վանաձորում է։ Լավ, այսքան նվաստացնել ու չհարգել կլինի՞։ Ես նախկինում չեմ հիշում, որ դպրոցի բացմանը և շրջայցին, կորպուսի հրամանատար կանգնեցնեն…

  • Վաղը սեպտեմբերյան մարտերի 3-րդ տարելիցն է։2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-…

    Վաղը սեպտեմբերյան մարտերի 3-րդ տարելիցն է։
    2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ 4 ուղղություններով, ավելի ուշ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է: Ունեցել ենք 225 զոհ, 293 վիրավոր, տարածքային կորուստներ։ Ադրբեջանը մտել է Ջերմուկ։
    Ի դեպ, հետաքրքիր է` Պապիկյանը, Ասրյանը կգնա՞ն Եռաբլուր։
    Հ.Գ. Մոտ երկու շաբաթից էլ 44֊օրյայի 5֊րդ տարելիցն է։

  • Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրա…

    Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ 3 բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչև 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է և կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար։
    …..
    2020 թ. պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն ունի վատ պատրաստված պահեստազորայիններ՝ անհամարժեք պատրաստվածությամբ և բանակի գծային ստորաբաժանումների հետ լավ ինտեգրվելու անկարողությամբ:

    Պայմանագրային պահեստազորայինները հավաքվում էին շաբաթական մեկ անգամ՝ ցածր մակարդակի ուսուցման, և պարբերաբար՝ շաբաթ-կիրակի օրերին վերապատրաստման, իսկ հավաքական դաշտային ուսուցման համար՝ տարեկան մի քանի շաբաթ:
    Կարող են ստեղծվել նաև իգական պահեստային ջոկատներ, որոնք, հնարավոր է, սկզբում առանձնացված լինեն արական սեռից:
    Արտերկրում ապրող հայերի համար կարող են լինել օրենսդրական դրույթներ՝ որպես պայմանագրային պահեստազորայիններ ընդգրկվելու համար:
    2020 թ. պատերազմի ընթացքում մի շարք սփյուռքահայեր կամավորագրվեցին՝ առանց Հայաստանի քաղաքացիություն ունենալու: Այս մարդկանց առնչությամբ, որոնք փաստացի պաշտպանված չեն հայկական պետության կողմից, գոյություն ունի իրավական սողանցք:
    Յուրաքանչյուր պահեստային միավոր կապված է ակտիվ բաղադրիչ միավորի հետ:
    Ակտիվ պահեստազորը պետք է ինտեգրվի Ընդհանուր բանակի հայեցակարգին՝ առանձին, բայց զուգահեռ հրամանատարական շղթաներով: 
    «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները», 2021,  հեղինակներ՝ Ռոբերտ Այդաբիրյան (Փարիզ), Ժիրայր Լիպարիտյան (Բոստոն), Թալին Փափազյան (Էքս ան Պրովանս):

  • Ես կարծում եմ, որ պաշտպանության նախկին նախարարի և Գլխավոր շտաբի նախկին պետի պարա…

    Ես կարծում եմ, որ պաշտպանության նախկին նախարարի և Գլխավոր շտաբի նախկին պետի պարագայում ընդդիմությունը պետք է մասնակցեր։ Ավելին, կարծում եմ, որ այն հարցադրումները, որոնք կանեին ընդդիմության ներկայացուցիչները, և իմ պատասխանները, միգուցե թույլ կտային անվտանգային իրավիճակի բարելավման որոշակի քայլեր ուրվագծել։
    Դավիթ Տոնոյան, “Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը” գրքից
    Հ.Գ. Քննիչ հանձնաժողովի մասին է, պարզ է չէ՞, նկարը պիտի հուշեր։

  • 30 տարի իրանց բանակցած ժամանակահատվածում ավելի շատ մարդ, զինվոր էր մահանում Ղար…

    30 տարի իրանց բանակցած ժամանակահատվածում ավելի շատ մարդ, զինվոր էր մահանում Ղարաբաղի տարածքում, քան 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածում ենք զոհ ունեցել։
    Ալեն Սիմոնյան
    Հ.Գ. Եվ սա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, ում օրոք պատերազմի ժամանակ 44 օրում մի քանի հազար զոհ ենք տվել, ում օրոք 2022 թվականի սեպտեմբերին 1֊2 օրում 200֊ից ավելի զոհ տվեցինք և սենց։ Էլ չասեմ կորցրած տարածքները, Արցախը, որը պահվել էր նախքան…

  • https://youtu.be/up3yUqJ5bRQ?si=bnbW_MM26DLHbxpn2024 թվականի հոկտեմբերի վերջին, …

    https://youtu.be/up3yUqJ5bRQ?si=bnbW_MM26DLHbxpn
    2024 թվականի հոկտեմբերի վերջին, երբ ԱԺ-ում Գեղամ Մանուկյանը Սուրեն Պապիկյանին հարցրել էր զինծառայության ժամկետի կրճատման մասին, պաշտպանության նախարարը հիշել էր անվտանգային իրավիճակը, մի քանի ամսում ինչ է փոխվել, փոխվելու, էն ստից թո՞ւղթն է երաշխիք։

    Զինծառայության ժամկետի կրճատման կարող ենք գնալ, բայց պետք է հաշվի առնենք իրավիճակը.Պապիկյան

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Թուրքական պաշտպանական  առաջատար  Aselsan ընկերությունը և Թուրքիայի Պաշտպանական…

    Թուրքական պաշտպանական  առաջատար  Aselsan ընկերությունը և Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը ՀՕՊ համակարգի մատակարարման պայմանագիր են կնքել  1,65 միլիարդ եվրո արժողությամբ։
    Համաձայնագրի շրջանակում մատակարարումներն իրականացվելու են 2027-ից 2031 թվականն ընկած ժամանակահատվածում։

  • 2020թ. սեպտեմբերի 2-29-ը ներառյալ Փաշինյանն արձակուրդ էր տրամադրել իր գեներալ խո…

    2020թ. սեպտեմբերի 2-29-ը ներառյալ Փաշինյանն արձակուրդ էր տրամադրել իր գեներալ խորհրդականին` Արշակ Կարապետյանին, արդյո՞ք հետ է կանչվել, երբ ռադիոկլանման միջոցով իմացել է պատերազմի մասին, մի քանի անգամ հարց է տրվել և ոչ մի պատասխան։

  • Սեյրան Օհանյանի հարցազրույցը։■ Անկախ հնչած հարցերից՝ պատասխանների մեջ կարող են…

    Սեյրան Օհանյանի հարցազրույցը։
    ■ Անկախ հնչած հարցերից՝ պատասխանների մեջ կարող են լինել այն տեսակետները, որը Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնյան ( նկատի ունի
    Դավիթ Տոնոյանը) ուզում է ներկայացնել
    ■ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկի հիմքում գլոբալ դիտարկում է եղել
    ■ Պատերազմի ժամանակ հիմնական ճեղքումը հարավային ուղղությամբ է եղել. պիտի ուժերի վերադասավորումներ իրականացվեր, հրամանատարություն ձևավորվեր՝ կանգնեցնելու հակառակորդին

  • Այսօր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հարցազրույց կներկայացնեմ …

    Այսօր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հարցազրույց կներկայացնեմ Քննիչ հանձնաժողովի զեկույցի, 44֊օրյա պատերազմի, պատերազմը կանգնեցնելու Օնիկ Գասպարյանի առաջարկի ճիշտ կամ սխալ լինելու, Դավիթ Տոնոյանին ընդդիմության հարցեր չտալու և հատկապես դա որքանո՞վ թույլ չի տվել նախկին նախարարին ասել այն, ինչ կուզենար, ինչպես նաև` որպես նախարար բանակցային գործընթացին տեղեկացված լինել-չլինելու մասին։