Փաստորեն Սև լճի հատվածում ադրբեջանցի զինվորականները ստուգում են հայ զինվորի՞ն։ Էս աստիճան նվաստացու՞մ։ Սպասում եմ ՊՆ-ի արձագանքին հստակ։ Էս հարցը սենց անաղմուկ չեմ թողնելու։ Հերքեք կամ հաստատեք։ Այնպես չի` հալած յուղի պես ընդունում եմ շրջանառվողը կամ..
Թուրքիան շարունակում է աջակցություն ցուցաբերել Սիրիային նրա վերականգնման հարցում։ Մենք միասին կզարգացնենք և' Սիրիան, և' Թուրքիան։ Հիշեք Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի, Ադրբեջանի, Իրանի, Հյուսիսային Կիպրոսի, Ուկրաինայի և Իրաքի անվտանգությունն ուղղակիորեն կապված է մեր անվտանգության հետ։ Էրդողան
The Daily Telegraph-ի հաղորդմամբ, Գազայի հատվածում պատերազմի պատճառով ՆԱՏՕ-ն բախվել է տրոտիլի պակասի խնդրի հետ։ Այս իրավիճակին հանգեցրել է Իսրայելին ամերիկյան սպառազինության ակտիվ մատակարարումը։ Տրոտիլի պակասությունը դժվարացնում է նաև Ուկրաինային զինամթերքով ապահովելու Եվրամիության հնարավորությունները։
Փաշինյանն իր կուսակիցներից թաքցրե՞լ է պատերազմի սկսվելու փաստը ■ Սու-30-ների պատվերը ԳՇ–ն է տվել, Փաշինյանը դրանից չի հասկանում ■ Զինվորականությանը պարգևատրելով՝ Փաշինյանը փորձել է շահել նրանց լոյալությունը ■ Փաշինյանն իր կուսակիցներից թաքցրե՞լ է պատերազմի սկսվելու փաստը և չի՞ վստահել բանակին
Ուկրաինան կստանա 100 Rafale կործանիչ, ինչպես նաև` ֆրանսիական ռադարներ և ՀՕՊ միջոցներ։ Զելենսկի Հ.Գ. Երեկ տեղեկացրել ենք Ուկրաինա-Ֆրանսիա համաձայնագրի մասին։ Ի դեպ, հետաքրքիր է Հայաստանին Ֆրանսիան վերջը մատակարարե՞ց ռադարները։
Թուրքիայի գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել FETÖ -ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 22 զինվորականի և չինովնիկի, որոնցից 8-ը գործող զինվորական է, 10-ը պաշտոնանկ արված և զորացրված։
Անկարան մտադիր է շարունակել իր մասնակցությունը Հարավային Կովկասում գործողություններին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում անվտանգության և տնտեսական ամրապնդման վրա։ Էրդողան