Category: Պաշտպանություն

  • Իրենցից հաստատ չէի ցանկանա հիասթափվել, բայց իմ տեսակը չի փոխվել և չի փոխվելու: …

    Իրենցից հաստատ չէի ցանկանա հիասթափվել, բայց իմ տեսակը չի փոխվել և չի փոխվելու: Միշտ ասել եմ՝ ինչ մտածում եմ, ինչ ճիշտն է, սրտացավ, թիկունքին չհարվածելով, և այս առումով բան չի փոխվել, չի փոխվելու: Ուղղակի մարդկանց միշտ դուր է գալիս դառը սուտը, և ոչինչ, որ այդ քծնողներն իրենց հաշվին ինքնահաստատվում են և մի օր փախնելու են… Իրենք պարտվել են Նիկոլ Փաշինյանին, և իրենք իրենց, և սա արդյո՞ք պատիվ է բերում…

  • Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ  ավարտել են  «Դրուժբա» խողովակաշար…

    Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ  ավարտել են  «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման աշխատանքները, և այն կարող է վերագործարկվել։ Ըստ այդմ` նա ակնկալում է, որ իր երկիրը կստանա երկու տարվա համար խոստացված 90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկը, այսինքն,  Հունգարիան և Սլովակիան կհանեն վետոն։
    Իրենց հերթին Հունգարիան և Սլովակիան արդեն հայտարարել են «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման դեպքում կգնան այդ քայլին։

  • Արդյո՞ք կա Օնիկ Գասպարյան-Սեյրան Օհանյան հեռահար բանավեճ. ԳՇ նախկին պետը կիսո՞ւմ…

    Արդյո՞ք կա Օնիկ Գասպարյան-Սեյրան Օհանյան հեռահար բանավեճ. ԳՇ նախկին պետը կիսո՞ւմ է նախկինների բանակին առնչվող իր երբեմնի «խորհրդականի» գնահատականը
    Հ.Գ. Մի հատ ոչ կոռեկտ բան նկատեցի շրջապատիցդ, գեներալ, նեղանալ չլինի։ Ես ասեցի…

  • ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ կարճ մասնագիտակա…

    ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ կարճ մասնագիտական զրույց ունեցանք։ Բայց վաղը կներկայացնենք։

  • Ապրիլյան պատերազմի տարելիցի օրվանից 2 շաբաթ անց Ադրբեջանում դեռ հիշատակի միջոցառ…

    Ապրիլյան պատերազմի տարելիցի օրվանից 2 շաբաթ անց Ադրբեջանում դեռ հիշատակի միջոցառումներ են անում պետական մակարդակով, հիշել են ոչնչացված հատուկջոկատայիններին: Ի դեպ, Հիքմեթ Միրզոևը Մայիս Բարխուդարովին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատել տվեց՝ սպանված հատուկջոկատայինների վրեժը լուծելով նաև:
  • Եթե Օնիկ Գասպարյանը մտնի խաղի մեջ, դա կլինի Փաշինյանի իշխանության վերջը, մինչև ը…

    Եթե Օնիկ Գասպարյանը մտնի խաղի մեջ, դա կլինի Փաշինյանի իշխանության վերջը, մինչև ընտրություն կարող է ամեն ինչ ավարտվել. Օնիկ Գասպարյանի խորհուրդ տվողը:
    2021, ապրիլ
    Հ.Գ. տեսանք ոնց մտավ և ինչ արեց Քոչարյանի շտաբում: Այ էս ուղեղներին թող լսի, որ մնացած պատիվը կորցնի, և տենց էլ չհասկանա, որ էդ կողքիններն իր դեմ են աշխատում: Նիկոլը կարող է ոչինչ չանել, Օնիկ Գասպարյանի և Դավիթ Տոնոյանի խորհրդատուները լրիվ հերիք են…Էն, որ ասում է՝ մենք ձեզ համար, դու ում համար…կործանվեք մինչև վերջ…

  • Օնիկ Գասպարյան, տեղյա՞կ ես, որ էն կասկածելի խորհրդականդ դրել Սեյրան Օհանյանի և դ…

    Օնիկ Գասպարյան, տեղյա՞կ ես, որ էն կասկածելի խորհրդականդ դրել Սեյրան Օհանյանի և դրանից առաջվա բանակն ու ռեֆորմներն է կործանարար համարում, իբր դու այդ բանակի մաս չես կազմել: Այ դա եք, էդ տեսակների հետևում եք թաքնվում: Չե՞ք ամաչում: Սեյրանը աչքիս լույսը չի, իրան էլ առավոտից կպնում եմ, բայց եթե էս խայտառակ բաները շարունակվեց, նայի տես: Բանակը դարձրել եք գործիք, շահարկման թեմա, որովհետև ոչ մեկդ էլ բանակ չեք սիրել:

  • Օնիկ Գասպարյան, հիմա էլ Իսագուլյանին ու ինքնակոչ խորհրդականիդ ես պաշտպան կարգել։…

    Օնիկ Գասպարյան, հիմա էլ Իսագուլյանին ու ինքնակոչ խորհրդականիդ ես պաշտպան կարգել։ Մեկը սրանց է խորհրդական և պաշտպան կարգում, մեկը՝ ՔՊ֊ական վիլեններին։ Ուղիղ ինքդ ասա՝ հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ։

  • Արձանագրում ենք, որ 44-օրյայի ռազմական ղեկավարությունը չի ցանկանում զեկույցի հրա…

    Արձանագրում ենք, որ 44-օրյայի ռազմական ղեկավարությունը չի ցանկանում զեկույցի հրապարակում, որ հանրությունը բանակին այդքան չմեղադրի։ Ընդհակառակը էս մարդիկ նախարար, ԳՇ պետ, ամեն ինչ անում են, որ հանրությունը շարունակի բանակի հաշվով կասկածներ ունենալ։ Կամ էլ երևի ինչ պետք է, չեն ասել հարցաքննություններին։ Եվ ես իրենց համար կռիվ եմ տվել և թիրախավորվել։ Վաղը իրանց խոսքերից հետ էլ կկանգնեն։ Աստված չանի սրա ականատեսը լինեմ։

  • Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ…

    Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,– նշել է ՔՊ-ականը («Ազատություն» ռ/կ)։
    Սպասելի արձագանք։ Լավ, ի՞նչն է հիմա խանգարում Օնիկ Գասպարյանին տարբեր շահագրգիռ խմբերի հետ բաց ձևաչափով հանդիպելու, հրապարակային խոսք հնչեցնելու համար։
    ՔՊ-ն «դուռ է շրխկացնում», ինչպես և սպասելի էր, իսկ ովքեր թեմայով շահագրգռված են, տարիներով սպասում են պարզաբանումների։
    Եթե Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է։ Եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի։
    Հայտարարե՞լ ես, պատրաստակամություն հայտնե՞լ ես, պատերազմից 6 տարի անց որոշել ես խոսե՞լ։ Խոսի՛ր, բայց պայմանով՝ դուրս էմոցիաներից, քարոզչությունից և սեփական «ես»-ից։
    Տիգրան Աբրահամյան