Category: Պաշտպանություն

  • Մարդիկ կան, որոնք նախընտրում են կոշտ կառավարումը, նախագահական համակարգը։ Ես նախա…

    Մարդիկ կան, որոնք նախընտրում են կոշտ կառավարումը, նախագահական համակարգը։ Ես նախագահական կառավարման մեծ թերություն եմ համարում այն, որ նախագահական համակարգի պարագայում ընտրություններում հաղթողին հասնում է ամեն ինչ, իսկ պարտվողին` ոչինչ։ Բացի առաջինից, չեք կարող ասել, որ նախագահական ընտրություններից հետո հետընտրական պրոցեսներ չեն եղել։ Կռիվ֊դավի չի եղել մեկ էլ 2013֊ին։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոչ 2018֊ին, ոչ էլ դրանից առաջ եղան հետընտրական պրոցեսներ։
    Սերժ Սարգսյան
    Հ.Գ. Ասում է
    խորհրդարանական համակարգի անցման սահմանադրությունը գրողները չգիտեին, որ լինելու էր մի վարչապետ, որը բռնազավթելու էր բոլոր պաշտոնները։
    Ես կողմ եմ եղել ուժեղ նախագահական համակարգին և շարունակում եմ կողմ լինել։ Վերջ։ Եվ արդար ուժի կողմնակից եմ
    Էս վարողների քծնանքից էլ զզվեցի, մի հատ հակադիր և բացող հարց չեն տալիս, էլ չասեմ ռազմական թեմաներում սրանց բազան։ Զզվում եմ քծնանքից։

  • Եթե 2018 թվականի իրադաձությունները չլինեին, 2֊3 ամիս հետո մենք էլ էինք ընդունելո…

    Եթե 2018 թվականի իրադաձությունները չլինեին, 2֊3 ամիս հետո մենք էլ էինք ընդունելու օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Ինչու՞, որովհետև մինչև էդ նախադեպը չկար, միայն Ռուսաստանն էր ընդունել։ Բայց եթե չեմ սխալվում, 2018-ից (դեպքերից) 1-2 ամիս հետո Ավստրիան ընդունեց էդպիսի օրենք, և արդեն նախադեպը կար, մենք էլ կընդունեինք, և որը ճիշտ է։
    Սերժ Սարգսյան

  • Ես վստահ եմ, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին թիրախը Վազգեն Սարգսյանն էր։Սերժ Սա…

    Ես վստահ եմ, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին թիրախը Վազգեն Սարգսյանն էր։
    Սերժ Սարգսյան

  • Ադրբեջանական չորս անկլավների վերադարձի հարցը գտնվում է մեր մշտական ուշադրության …

    Ադրբեջանական չորս անկլավների վերադարձի հարցը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե

  • Նոր մեղադրանք Միքայել Հարությունյանին և Էնրիկո Ապրիամովին. նախկին նախարարը կրկին…

    Նոր մեղադրանք Միքայել Հարությունյանին և Էնրիկո Ապրիամովին. նախկին նախարարը կրկին հետախուզվում է

  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը iTV-իի «Շփման գիծ» վավերագր…

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը iTV-իի «Շփման գիծ» վավերագրական ֆիլմում պատմել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է զինադադարի համաձայնագիր, որով նախատեսվում էր նոյեմբերի 9-ից կրակի դադարեցում առանց պայմանների և առանց հայկական ուժերի դուրսբերման Լեռնային Ղարաբաղից։
    Մասնավորապես, փաստաթղթով առաջարկվում էր, որ շփման գծի արևելյան հատվածում պետք է տեղակայվեին ադրբեջանական զորքերը ռուս խաղաղապահների հետ միասին, իսկ արևմտյան հատվածում` հայկական զինված ուժերը և ռուս խաղաղապահները։

  • Պատերազմը սկսելու որոշումը կայացվել է ամենահարմար պահին, իսկ Շուշիի գրավման օրը …

    Պատերազմը սկսելու որոշումը կայացվել է ամենահարմար պահին, իսկ Շուշիի գրավման օրը Բաքու էր մեկնել Հուլուսի Աքարը. ուշագրավ փաստեր

  • Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ սերբական Nora-B52 հրետանային ինքնագնաց…

    Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ սերբական Nora-B52 հրետանային ինքնագնաց կայանքներն արդեն Բաքվում են, և ցուցադրվելու են զորահանդեսին։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը 48 միավորի ձեռքբերման պայմանագիր է կնքել։

  • Սլովակիայի պաշտպանության նախարարը ներկա կլինի Բաքվի զորահանդեսին։…

    Սլովակիայի պաշտպանության նախարարը ներկա կլինի Բաքվի զորահանդեսին։

  • 5 տարի առաջ 2020 թ. նոյեմբերի 7-8-ը տեղի ունեցած մի քանի դրվագ հիշեցնենք, իհարկե…

    5 տարի առաջ 2020 թ. նոյեմբերի 7-8-ը տեղի ունեցած մի քանի դրվագ հիշեցնենք, իհարկե, հիմնականում Շուշիի հետ կապված։
    -2023 թվականին հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը Շուշիի թեմային անդրադառնալով, մասնավորապես, ասել էր.
    «Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին… Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին…»:
    Նշենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումյանյանը, ում մեղադրանքն ավարտվում է նոյեմբերի 7-ով, իսկ հակագործողությունները Փաշինյանի հրամանով իրականացվել են նոյեմբերի 7-ից հետո:
    Ի դեպ, 2024 թվականին ՀՀ քննչական կոմիտեն ինձ  հայտնել էր,որ 2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձված ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում:
    -2020-ի նոյեմբերի 7-ի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ադրբեջանական ֆեյք լուրեր էր տարածել, պնդելով, թե սպանվել է ադրբեջանցի գնդապետ Մենսիմովը, իսկ նա այդ պահին Շուշին էր գրավում, որի մասին արդեն պատերազմից հետո մանրամասներ էր ներկայացրել:
    -Այդ օրը նաև հայկական սոցցանցային տիրույթում ինչ-ինչ օգտատերեր արխիվային տեսանյութ էին տարածել և եզրակացրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել:
    Փաշինյանի այդ ժամանակվա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ որոշել էր ակտիվ կերպով հերքել այդ ֆեյքային տեղեկությունը:
    -Նոյեմբերի 6-ին և 7-ին Արայիկ Հարությունյանի հրամանով Երևան էին եկել Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Արգիշտի Քյարամյանը, որպեսզի ՀՀ իշխանությունների հետ ինչ-ինչ խնդիրներ լուծեն, այդ թվում
    սպառազինության։
    -2022 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի նախագահական գրադարանում «Հայրենական պատերազմի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ Շուշիի գրավման օպերացիայի հետ կապված մի քանի «գաղտնազերծում» էր արել:
    «Մենք ամեն առավոտ զեկուցում էինք ռազմական օպերացիայի դետալները: Նախօրեին ես ներկայացրեցի մարտական գործողությունների պլանը, բայց Ադրբեջանի նախագահը մերժեց այն: Նա ասաց, որ չպետք է վնաս հասցնել շենքերին և պատմական հուշարձաններին, և քաղաքը պետք է վերցնել առանց ծանր մարտական տեխնիկայի կիրառման: Եվ նախագահի հանձնարարությամբ, Շուշին «ազատագրվել» է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով: Երեկոյան մոտավորապես ժամը 20:00-21.00-ի սահմաններում ես զեկուցել եմ երկրի ղեկավարին, որ քաղաքն «ազատագրված» է»,- պատմել էր Ադրբեջանի  պաշտպանության նախարարը:
    -2024 հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտսրարել էր.
    «Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ: Իհարկե, ես գիտեի, որ ամեն ինչ բերելու է մեր հաղթանակին, բայցև նոյեմբերի 8-ին հնարավոր չէր կանխատեսել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Իհարկե, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ «ազատագրվեց» Շուշին, բայց, ըստ էության, ռազմավարական տեսանկյունից անիմաստ էր սեպարատիստների դիմադրելը (8 ноября я не мог сказать точно, чем завершится война, не мог сказать это с полной уверенностью. Конечно, я знал, что это приведет к нашей Победе, но 8 ноября было невозможно предположить, когда и как это случится. Да, 8 ноября произошло очень крупное событие – Шуша была освобождена от оккупации, и по сути сопротивление сепаратистов было бессмысленным со стратегической точки зрения),- հայտարարել է Ալիևը: Իսկ Շուշին կորցնում ենք։
    — 2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը: Եվ Շուշին գրավելու Ադրբեջանի համար ճակատագրական վերջին պահին՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Աքարն արդեն Բաքվում էր։
    -Նոյեմբերի 8֊ին ԱԱԾ տնօրեն թ նշանակվում Արմեն Աբազյանը։
    -2020 նոյեմբերի 7֊ին Շուշիում զոհվում է ՊԲ հրամանատարի տեղակալ Հովհաննես Ավագյանը։ Մարդուն ուղարկում են, երբ…
    Հ.Գ. Չմոռանանք` Իսկանդերն էլ էս օրերին են կիրառում Շուշիի ուղղությամբ։