Category: Պաշտպանություն

  • Սլովակիայի պաշտպանության նախարարը ներկա կլինի Բաքվի զորահանդեսին։…

    Սլովակիայի պաշտպանության նախարարը ներկա կլինի Բաքվի զորահանդեսին։

  • 5 տարի առաջ 2020 թ. նոյեմբերի 7-8-ը տեղի ունեցած մի քանի դրվագ հիշեցնենք, իհարկե…

    5 տարի առաջ 2020 թ. նոյեմբերի 7-8-ը տեղի ունեցած մի քանի դրվագ հիշեցնենք, իհարկե, հիմնականում Շուշիի հետ կապված։
    -2023 թվականին հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը Շուշիի թեմային անդրադառնալով, մասնավորապես, ասել էր.
    «Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին… Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին…»:
    Նշենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումյանյանը, ում մեղադրանքն ավարտվում է նոյեմբերի 7-ով, իսկ հակագործողությունները Փաշինյանի հրամանով իրականացվել են նոյեմբերի 7-ից հետո:
    Ի դեպ, 2024 թվականին ՀՀ քննչական կոմիտեն ինձ  հայտնել էր,որ 2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձված ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում:
    -2020-ի նոյեմբերի 7-ի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ադրբեջանական ֆեյք լուրեր էր տարածել, պնդելով, թե սպանվել է ադրբեջանցի գնդապետ Մենսիմովը, իսկ նա այդ պահին Շուշին էր գրավում, որի մասին արդեն պատերազմից հետո մանրամասներ էր ներկայացրել:
    -Այդ օրը նաև հայկական սոցցանցային տիրույթում ինչ-ինչ օգտատերեր արխիվային տեսանյութ էին տարածել և եզրակացրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել:
    Փաշինյանի այդ ժամանակվա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ որոշել էր ակտիվ կերպով հերքել այդ ֆեյքային տեղեկությունը:
    -Նոյեմբերի 6-ին և 7-ին Արայիկ Հարությունյանի հրամանով Երևան էին եկել Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Արգիշտի Քյարամյանը, որպեսզի ՀՀ իշխանությունների հետ ինչ-ինչ խնդիրներ լուծեն, այդ թվում
    սպառազինության։
    -2022 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի նախագահական գրադարանում «Հայրենական պատերազմի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ Շուշիի գրավման օպերացիայի հետ կապված մի քանի «գաղտնազերծում» էր արել:
    «Մենք ամեն առավոտ զեկուցում էինք ռազմական օպերացիայի դետալները: Նախօրեին ես ներկայացրեցի մարտական գործողությունների պլանը, բայց Ադրբեջանի նախագահը մերժեց այն: Նա ասաց, որ չպետք է վնաս հասցնել շենքերին և պատմական հուշարձաններին, և քաղաքը պետք է վերցնել առանց ծանր մարտական տեխնիկայի կիրառման: Եվ նախագահի հանձնարարությամբ, Շուշին «ազատագրվել» է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով: Երեկոյան մոտավորապես ժամը 20:00-21.00-ի սահմաններում ես զեկուցել եմ երկրի ղեկավարին, որ քաղաքն «ազատագրված» է»,- պատմել էր Ադրբեջանի  պաշտպանության նախարարը:
    -2024 հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտսրարել էր.
    «Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ: Իհարկե, ես գիտեի, որ ամեն ինչ բերելու է մեր հաղթանակին, բայցև նոյեմբերի 8-ին հնարավոր չէր կանխատեսել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Իհարկե, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ «ազատագրվեց» Շուշին, բայց, ըստ էության, ռազմավարական տեսանկյունից անիմաստ էր սեպարատիստների դիմադրելը (8 ноября я не мог сказать точно, чем завершится война, не мог сказать это с полной уверенностью. Конечно, я знал, что это приведет к нашей Победе, но 8 ноября было невозможно предположить, когда и как это случится. Да, 8 ноября произошло очень крупное событие – Шуша была освобождена от оккупации, и по сути сопротивление сепаратистов было бессмысленным со стратегической точки зрения),- հայտարարել է Ալիևը: Իսկ Շուշին կորցնում ենք։
    — 2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը: Եվ Շուշին գրավելու Ադրբեջանի համար ճակատագրական վերջին պահին՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Աքարն արդեն Բաքվում էր։
    -Նոյեմբերի 8֊ին ԱԱԾ տնօրեն թ նշանակվում Արմեն Աբազյանը։
    -2020 նոյեմբերի 7֊ին Շուշիում զոհվում է ՊԲ հրամանատարի տեղակալ Հովհաննես Ավագյանը։ Մարդուն ուղարկում են, երբ…
    Հ.Գ. Չմոռանանք` Իսկանդերն էլ էս օրերին են կիրառում Շուշիի ուղղությամբ։

  • Ադրբեջանի բանակը սկսել է մարտական գործողությունները, նպատակ ունենալով «ազատագրել…

    Ադրբեջանի բանակը սկսել է մարտական գործողությունները, նպատակ ունենալով «ազատագրել օկուպացիայից հայրենի հողը` Ղարաբաղը», և վերջ դնել   տարիների ճնշմանը և անարդարությանը։
    … Թուրքիան և’այսօր, և’ վաղը ևս պաշտպանելու է  Ադրբեջանին իր արդար գործում, իր անվտանգությունն ապահովելու հարցում։
    Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլեր

  • Շարքային-պայմանագրայիններին «բաժանվող» 700.000 դրամ աշխատավարձի հակառակ և վտանգա…

    Շարքային-պայմանագրայիններին «բաժանվող» 700.000 դրամ աշխատավարձի հակառակ և վտանգավոր կողմը
    Հ.Գ. ամենասկզբից էլ դեմ եմ եղել էս կարգին։

  • 5 տարի առաջ այս օրերին “հաղթելով” կորցնում էինք Շուշին։ Ու չիմացանք` ինչ հաշվարկ…

    5 տարի առաջ այս օրերին “հաղթելով” կորցնում էինք Շուշին։ Ու չիմացանք` ինչ հաշվարկով էինք որոշել նոյեմբերի 7֊ից հետո հետ գրավել։ Ի դեպ, Արզումանյանի մեղադրանքն ավարտվում է նոյեմբերի 7-ով։ Ու այսպես լիքը հարցեր չպատասխանված…

  • «Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300,000-ից 400,000 դրամ վարձատ…

    «Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300,000-ից 400,000 դրամ վարձատրություն, 1156 զինծառայող՝ 400,000-ից 500,000 դրամ վարձատրություն, 523 շարքային զինծառայող, այսինքն՝ որևէ կոչում չունի, ոչ եֆրեյտոր, ոչ սերժանտ՝ 500,000-ից 600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600,000-ից 700,000 դրամ վարձատրություն, 31 շարքային զինծառայող՝ 700,000 դրամ և ավելի վարձատրություն»:
    Նիկոլ Փաշինյան
    Նախ, եթե անգամ այս թվերը ճիշտ են, անգամ այս դեպքում այստեղ հարցեր կան։

  • Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թուրքական ռազմաօդային ուժե…

    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թուրքական ռազմաօդային ուժերը և 6 F-16 կործանիչ մասնակցություն կունենան Բաքվի զորահանդեսին։

  • ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ կտրամադրվի 4,3 մլրդ դրամ…

    ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ կտրամադրվի 4,3 մլրդ դրամ

  • Պակիստանի զինված ուժերն անմիջական մասնակցություն են ունենալու Բաքվի զորահանդեսին…

    Պակիստանի զինված ուժերն անմիջական մասնակցություն են ունենալու Բաքվի զորահանդեսին։

  • Ռազմատեխնիկական ի՞նչ նորություն է լինելու Բաքվի զորահանդեսում, անվտանգային ի՞նչ …

    Ռազմատեխնիկական ի՞նչ նորություն է լինելու Բաքվի զորահանդեսում, անվտանգային ի՞նչ խնդիր է դրել Ալիևը գիտնականների առաջ

    Китайський щит для Баку: Азербайджан озброївся ЗРК HQ-9B

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.