🟨 Նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր և հավակնոտ օրակարգի ընդունում։ ▫️Երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԵԱՀԿ ԱԳՆ նիստում Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ մի քանի երկրների պատվիրակություններ լքել են դահլիճը։ ▫️Նրանց թվում են Վրաստանը, Չեխիան, Ռումինիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան։
🟨 Wildberries-ից պատվիրված ապրանքներն այսուհետ կարելի է վերադարձնել պատվերների տրամադրման ցանկացած կետ՝ օգտագործելով QR-կոդը: ▫️Այս փոփոխությունը վերաբերում է նաև Հայաստանին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Ադրբեջանը մերժել է Էնթոնի Բլինքենի առաջարկը` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հարցով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մալթայում Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի գործընկերների հետ։ ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դեկտեմբերի 6-ից Ամիրյան – Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան
🟨 Մեր տվյալներով, այսօր Հալեպում շուրջ 12 հազար հայություն կա: Խիստ դժվար է տարհանում իրականացնել: ▫️Հայաստան ժամանած սիրիահայ խմբեր դեռևս չկան, բայց ակնկալում ենք շուրջ 10 օրից առաջին խմբի ժամանումը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ