🟨 Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր և պոզիտիվ։ ▫️Ներկայացրել եմ, թե ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում և խաղաղության գործընթացում ինչ զարգացումներ են տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյան
🟨 Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել սահմանազատման հատվածների վերաբերյալ։ ▫️Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվեն հատվածները։ COP29-ից հետո, ենթադրում են, գործընթացները կշարունակվեն։ Նիկոլ Փաշինյան
🟨 ՀՀ-ում աշխատատեղերի առումով հոկտեմբեր ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ ավելի քան 779,000 աշխատատեղ՝ աշխատավարձով ապահովված։ ▫️Սա ռեալ աշխատող և աշխատավարձ ստացողների մասին է։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որպեսզի սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ։ ▫️Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգան ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 000 ստորագրության։ Այս հարցը պետք է լուծել համաժողովրդական ձևով։ Նիկոլ Փաշինյան
🟨 Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է, 80-90 տոկոսը կացնով կկտրեմ։ ▫️Աշխատանքներին ծառայող մեքենաների թիվն այս մեքենաների հաշվին կարող է նույնիսկ ավելանալ։ Նիկոլ Փաշինյան
🟨 Տվյալ շրջանի պաշտոնանկությունները անձնավորված չեն։ Կադրային այս փոփոխություններն աշխատանքային են։ ▫️Նրանք էական ներդրում են ունեցել համակարգերի զարգացման գործում, սակայն ակնհայտ է, որ որոշակի հարցեր կան, որոնք արդյունավետ հասցեագրման կարիք ունեն։ Նիկոլ Փաշինյան
🟨Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ մարզիկները նվաճել են 14 մեդալ՝ 🥇3 ոսկե 🥈3 արծաթե, 🥉8 բրոնզե: ▫️ՀՀ ԶՈւ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ տեղը, ազատ ոճում՝ 6-րդ: