🟨 Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալ սիրո, հոգատարության ու երջանիկ միջավայրում։ ◽️Մեծերիս ամենակարևոր գործերից մեկն այն է, որ երեխաները մեծանան իրենց սիրված, պաշտպանված ու գնահատված զգալով, իսկ մանկությունը հիշեն որպես կյանքի ամենաանհոգ ու լուսավոր շրջան։ ◽️Շնորհավոր հունիսի 1: Տիգրան Ավինյան
🟨 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Radar Armenia-ի տաղավարում պատմել է, որ 1998թ. իշխանափոխության ժամանակ պայմանավորվածություն կար, որ հեռացող թիմը քաղաքական հետապնդման չի ենթարկվելու։ ▫️Պայմանը, սակայն, խախտվել է Վանո Սիրադեղյանի դեպքում։ Ռոբերտ Քոչարյանն առաջին հարցը, որ տվել է Սարգսյանին, հետևյալն էր՝ կարո՞ղ ես դատել Վանո Սիրադեղյանին։ Այնուհետ, Լևոն Տեր-Պետրոսյանը մեսիջ է փոխանցել Քոչարյանին, որպեսզի վերջինս դադարեցնի Սիրադեղյանի հետապնդումը։ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԶՐՈՒՅՑԸ
🟨 Հայկական դրոններ են, որոնք տեղի արտադրողներն են արտադրել, որոշակի բարելավում կա, բայց նորություն ես չտեսա, ես տեսա վատացում։ Ռոբերտ Քոչարյանի աջակից, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը «բարելավում է» տեսել, որը, բայց, «վատացում է»։