🟨 ՊԵԿ-ը բացահայտել է սուրճի ստվերային շրջանառության ապօրինի սխեմա: ▫️Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարում առկա ապրանքների ընդհանուր քաշը պահպանելով` ընկերությունները փաստացի չտեղափոխվող, սակայն ավելի թանկ արժեք ունեցող ապրանքը` սուրճը, փորձել են ձևակերպել իբրև ՀՀ-ից արտահանվող ապրանք: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այո, ունենք տպավորություն, որ կարգավորման գնալու քաղաքական կամք չկա: Ճիշտ հակառակը՝ կա խնդիրները սրելու, Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու հետ կապված հարցեր, բայց ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին: Արարատ Միրզոյան
🟨 Հյուսիս-արևմուտքից Հայաստան են ներխուժում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ ▫️Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց: Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-16 աստիճանով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը: ▫️Հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն՝ Կիևյան փողոցի երթևեկությունը: Երևանի քաղաքապետարան
🟨 Թրամփը պատմել է Պուտինի և Սի Ցզինպինի հետ լավ հարաբերությունների մասին: ▫️Լավ է լեզու գտնել այն մարդկանց հետ, ովքեր հզոր միջուկային զենք ունեն։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Ադրբեջանը պատրաստ է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի ռուսական տարածքում, այնտեղ, որտեղ դադարեցվել է հակամարտությունը, և կառուցվել են բոլոր մեխանիզմները բոլոր հարցերի լուծման համար, դա էլ է փաստ։ Որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ։ Սերգեյ Լավրով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Արամ Ղազարյանին Լոռու մարզպետի պաշտոնում նշանակման մասին նախագիծը: UPD: Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ