🟨 Չինաստանի տեխնոլոգիապես ամենազարգացած քաղաքներից է Ցինդաոն, որի` Դեղին ծովի մոտակայքում գործող միջազգային ցուցահանդեսային կենտրոնում ուշադրություն է գրավում հայկական մեծ տաղավարը։ ▫️Այստեղ առանձնացված է հայկական խմիչքների բաժինը, որտեղ աչքի է զարնում Երևանի կոնյակի գործարանի «Արարատը»։ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
🟨 «Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ▫️հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը, ▫️ժամանակավորապես կփոխվեն որոշ ավտոբուսների երթուղիները։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հոկտեմբերի 12-ից Ուլնեցու փողոցում՝ Բաբայան փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: ▫️Կտեղադրվի աջ լրացուցչի սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Երևանի քաղաքապետարան
🟨 Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Երևանի քաղաքապետարան
🟨 40+10 հազար դրամ աջակցության վճարումը կշարունակվի ԼՂ այն հայրենակիցների համար, ովքեր հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու և 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ ձեռք չեն բերել հավաստագիր: ԱՍՀ նախարարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քրեական վարույթի շրջանակներում դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ ▫️Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։ …