🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից։ ▫️Հիքմեթ Հաջիևը նշել է, որ տեղի ունեցածը նահանջ է խաղաղության օրակարգում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը։ ▫️Հարցը ֆորմալ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները…
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու, որի մեծ մասը կանցկացնի ՀՀ-ում։ ▫️Արձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով: Վարչապետի մամուլի խոսնակ
🟨 Կենտրոնում առաջին անգամ անցկացվել է «Սփինինգ ֆեստ», որին մասնակցել են սպորտով հետաքրքրված քաղաքացիները: ▫️Բացօթյա մարզումներն անվճար են․ պետք է ներկայանալ սպորտային հագուստով: Երևանի քաղաքապետարան
🟨 Իրանը հարգում է հարևանների տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ ▫️Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանների շրջանում։ Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիան