🟨🟧 Միջին հաջողության հասած կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր։ Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը անհետացել է։ ▫️Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, նրա վարկանիշն Ուկրաինայում…
🟨 Բաքվում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ ▫️Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը որոշ ցուցմունքներ են տվել, իրենց մեղավոր չեն ճանաչել։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 3-ին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»: ▫️Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով: «Մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր: Բյուրականի աստղադիտարան
🟨 ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ։ ▫️Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ՊՆ
🟨 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ▫️Արագածում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨 Անկարան պատրաստակամություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծել դիվանագիտական միջնորդությամբ, ոչ թե Ուկրաինա զորք ուղարկելոով։ Թուրքիայի նախագահի աշխատակազմ
🟨 Թրամփը ցանկացել է չեղարկել Զելենսկու այցը Վաշինգտոն, սակայն միջամտել է Մակրոնը։ ▫️Զելենսկին հաղորդագրություն է ստացել ԱՄՆ վարչակազմից, նրան խորհուրդ են տվել չգալ Վաշինգտոն, որից հետո նա զանգահարել է Ֆրանսիայի նախագահին, ով Թրամփին հորդորել է ընդունել Ուկրաինայի նախագահին։ BFMTV