🟨Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ և Sputnik-ի փակման հարցով ակնկալում է կառուցողական պատասխան: ▫️Ելնում ենք այն ենթադրությունից, որ գործընկերները զերծ կմնան մեր երկրների և ժողովուրդների միջև երկկողմ բազմակողմ կապերը վնասելուց: Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
⬜️ 1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք: ▫️Հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության: Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թ. սեպտեմբեր: ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչությանը զգալի միջոցներ են հատկացվել ցույցերի համակարգման համար։ ▫️Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ ուղիներն արգելափակելու փորձերի դեպքում մշակվում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի կանխիկ արժույթի առաքման տարբերակ: ՌԴ ԱՀԾ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կրիպտոարժույթի բորսան հաքերային խոշոր հարձակման զոհ է դարձել․ Bybit ընկերությունից գողացել են մոտ 1.5 միլիարդ դոլար արժողությամբ թվային արժույթ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում նվաճել է ոսկե մեդալ՝ հավաքելով 14.900 միավոր։ ▫️Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել և չեմպիոն դարձել օղակների վարժությունում՝ վաստակելով 14.133 միավոր։ Երևանի քաղաքապետարան
🟨 Մի օր խորհրդակցության ժամանակ լսում եմ “Crypto Exchange”, հարցնում եմ՝ ի՞նչ է “Crypto Exchange”-ը, ի՞նչ դաշտում են գործում: ▫️Պարզվում է դաշտում չեն գործում, մայթում են գործում: Էհ բա տենց կլինի՞, ընկերներ: Նիկոլ Փաշինյան