🟨 Wizz Air ավիաընկերության Քութաիսի-Բարսելոնա չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից 7 րոպե անց վերադարձել է օդանավակայան՝ պայթուցիկ սարքի մասին անանուն զանգի պատճառով:
🟨 Իրանն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին լարվածության աճով։ ▫️Երկխոսությունն ու դիվանագիտությունը դեպի կայուն և մշտական խաղաղություն տանող միակ ճանապարհն են։ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով։ ▫️Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը երկարատև խաղաղության միակ ճանապարհն է: ԵԽ գլխավոր քարտուղար
🟨 Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից: ▫️Փետրվարի 26-ից վերը նշված իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի նաև տեսանկարահանման սարքերով: ՆԳՆ Ոստիկանություն
🟨 Բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու իրավունք` իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և պետականությունը ամրացնելու համար։ Նիկոլ Փաշինյան