🟩 Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ), հաղթելով Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանին, դարձավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։
🟨 Երևանի քաղաքապետարանի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ սոցիալական աջակցություն է տրամադրվում շուրջ 550 տարեց, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձի։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրանի հետ որևէ բանակցություններ չեն ընթանում կամ նախատեսված չեն։ Ծովային շրջափակումը լիովին մնում է ուժի մեջ։ ▫️Հորմուզի նեղուցը բաց է և գործում է։ Բոլոր ջրային ականները հեռացվել կամ պայթեցվել են։ Դոնալդ Թրամփ
⬛️ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է։ ▫️Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։ Փրկարար ծառայություն
🟨 Սիրիան դատապարտել է Իդլիբում գտնվող Աբու ալ-Դուհիրի ռազմական ավիաբազային Իսրայելի ավիահարվածները՝ դրանք համարելով իր ինքնիշխանության խախտում և վտանգավոր սրացում։
🟨 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է երկխոսության զարգացումը նաև խորհրդարանական ձևաչափով։ ▫️Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական դերն ու հետևողականությունը։ Կառավարություն