🟨 Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ: ▫️Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
🟥⬛️ Նոր Երզնկա գյուղի դպրոցից «Աշտարակ» բ/կ է տեղափոխվել երեխայի դի: ▫️Ըստ Shamshyan.com-ի, երեխան հանկարծամահ է եղել դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում՝ վոյելբոլ խաղալու ժամանակ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր լրանում է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ–ի արյունալի հարձակման առաջին տարելիցը։ ▫️Այդ դեպքը տվեց Իսրայելի` ՀԱՄԱՍ-ի ու «Հըզբոլլահի» դեմ նոր պատերազմի մեկնարկը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 2024 թ. Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներ ենթարկվել են միջին նորոգման, ինչպես նաև բարձրացվել են դրանցում եղած դիտահորերը: ▫️Ասֆալտապատված բոլոր փողոցներում գծանշումն արվել է թերմապլաստ տեսակի ներկանյութով: Երևանի քաղաքապետարան
🟨 Համացանցում տարածվել է Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորօրյա լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպիսի ճարտարապետական փոփոխության ու փաստացի վանդալիզմի է ենթարկվել այն` ի համեմատություն իրական վիճակի։