🟧 Հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Ասկերանի և Քարվաճառի շրջաններում ՊԲ ստորաբաժանումների կատարած ամրաշինական աշխատանքները կասեցվելեն ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի ՊՆ
🟨 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին: ▫️Պարոլինին Սուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործընթացին: ՀՀ կառավարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անվտանգության ոլորտում համագործացության մասով մենք այլևս սկսել ենք ինտենսիվ քննարկումը ԱՄՆ-ի հետ։ Հայաստանը պատրաստ է այս առումով առաջ ընթանալու։ Ակնկալում ենք Վաշինգտոնում այսօր, վաղը և մյուս օրը քննարկելու, թե ինչպես ենք այդ համագործակցությունը ամրապնդում և ընդլայնում։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Վարչապետը Երևանում ներկա է գտնվել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը: ▫️Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հրազդանում ծանոթացա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեթյանն ու մատուցվող ծառայություններին: Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյան
🟨 Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: ▫️Բանակցություններ են ընթանում կոմունիկացիաների բացման շուրջ։ Ջեյհուն Բայրամով 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ🇷🇺RUS
🟩 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը կառանձնանա նոր լուծումներով։ ▫️ Անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, 700-800 մ ներքին ցանց, 7 դիտահոր, 2 պոմպակայան։ ▫️ Կառուցվում են ջրավազաններ, շատրվանային համալիր, կանցկացվի լուսավորության LED համակարգ: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը, ներառյալ Երևանը, եղանակի տեսությամբ ներկայացնում է որպես Ադրբեջան։ ▫️ Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների ևս մեկ բացահայտ քարոզչություն։ Հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն: ՀՀ ԱԳՆ խոսնակ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ