🟩 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Եռաբլուրի կամարների մոտ, անցկացվել են 157, իսկ Բաբաջանյան-Անդրանիկ խաչմերուկում՝ 32 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագծեր։
🟧 Հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Ասկերանի և Քարվաճառի շրջաններում ՊԲ ստորաբաժանումների կատարած ամրաշինական աշխատանքները կասեցվելեն ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի ՊՆ
🟨 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին: ▫️Պարոլինին Սուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործընթացին: ՀՀ կառավարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անվտանգության ոլորտում համագործացության մասով մենք այլևս սկսել ենք ինտենսիվ քննարկումը ԱՄՆ-ի հետ։ Հայաստանը պատրաստ է այս առումով առաջ ընթանալու։ Ակնկալում ենք Վաշինգտոնում այսօր, վաղը և մյուս օրը քննարկելու, թե ինչպես ենք այդ համագործակցությունը ամրապնդում և ընդլայնում։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Վարչապետը Երևանում ներկա է գտնվել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը: ▫️Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հրազդանում ծանոթացա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեթյանն ու մատուցվող ծառայություններին: Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյան
🟨 Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: ▫️Բանակցություններ են ընթանում կոմունիկացիաների բացման շուրջ։ Ջեյհուն Բայրամով 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ🇷🇺RUS