🟨 Սեպտեմբերի 11-ից երկու ամսով կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը։ ▫️Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։
🟨 Ջո Բայդենը պատրաստվում է Միացյալ Թագավորության վարչապետի հետ քննարկել Ուկրաինային` ՌԴ-ին հեռահար զենքով հարվածելու թույլտվությունը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
🟧 Տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ ▫️Անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Մեկ ոստիկան զոհվել է, մյուսը տեղափոխվել է ԲԿ։ ՀՀ ՆԳՆ
🟩 «Արամ» արջուկը՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերը դառնալուց հետո, այժմ էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երևանաբնակ փոքրիկների ընկերն է դարձել։ ▫️«Բարուր» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու հերթական նախաձեռնությամբ շուրջ 2800 երեխա ստացել է Արամ Խաչատրյանի հնչյուններով «Արամ» արջուկ։
🟨 Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե 2022թ. սեպտեմբերին Երևանը համաձայներ իրացնել Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ միջոցառումների համալիրը։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ