⬜️Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է: ▫️Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը… Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
⬛️Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: ◽Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: ◽Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ ՊՆ
🟩 2023թ. ընթացքում երևանյան ջրային կառույցների՝ շատրվանների ու ջրավազանների անխափան գործունեությունն ապահովելու համար մեկնարկել են տարեշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ապարանի, Սպիտակի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
🟨Անկախ հանգամանքից, թե ՀՀ դրոշը պետական շենքի վրա է ամրացված, թե մեկ այլ վայրում՝ պետք է լինի մաքուր և չգունաթափված: Հակառակ դեպքում՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք 70-ից 100.000-ի չափով: Գրիգոր Մինասյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռուսաստանը կարող է սահմանափակել կաթնամթերքի ներկրումը Հայաստանից՝ կապված հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման հետ: 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
🟥 Վրաստանի Բաթումի քաղաքում հուժկու փոթորկի հետևանքով պոկվել են տանիքներ, վնասվել են ավտոմեքենաներ, արմատախիլ են եղել ծառեր, երթևեկությունը կաթվածահար է եղել։
🟨 ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում դեռահաս մի աղջիկ կրակ է բացել դպրոցում։ Վեց մարդ է զոհվել, իսկ ոստիկանները գնդակահարել են կասկածյալին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ