🟨 «Խաղաղություն՝ ուժի միջոցով» ռազմավարությունը պատրանք է: Ուկրաինան երբեք այնքան ուժեղ չի լինի ռազմական ուժի դիրքերից բանակցելու համար: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Ի՞նչ կատարվեց Օվալաձև սենյակում. Թրամփ-Զելենսկի բախումը հասունացած էր ամիսներով։ ▫️ԱՄՆ-ն փոխում է առաջնահերթությունները` կենտրոնանալով հնդկաչինական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ ԱՄՆ-ի համար այժմ թիվ մեկ խնդիրը դարձել է Չինաստանի զսպումը։ Ուստի Ուկրաինայի պատերազմը դադարում է առաջնահերթություն լինել: Թրամփն ակնկալում է, որ Ուկրաինան պետք է հետևի ԱՄՆ-ի շահերին, ոչ թե հակառակը։ #Radar_Վերլուծություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը։ ▫️Մարտի 2-ին գրքի տոնին կավելանա նաև երաժշտությունը․ ▫️13:30՝ Սոնա Գյուլխասյան — Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» ▫️15:30՝ «Լավ էլի» ▫️18:00՝ «Նեմրա» Երևանի քաղաքապետարան
🟨 Մեր վրդովմունքն այսօր ավելի մեծ է, քան երբևէ։ Մենք պարտավորություն ունենք Ուկրաինայի ժողովրդի, մեր իսկ անվտանգության և Եվրոպայի խաղաղության հանդեպ։ ▫️Երեկ ընդգծվեց, որ անմարդկայնության նոր դարաշրջան է սկսվել։ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոք
🟨 ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլթսն Ուկրաինայի նախագահին ասել է, որ նա մեծ սխալ է թույլ տվել։ ▫️Ուկրաինական պատվիրակությունը փորձել է բանակցել բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքի ստորագրման շուրջ, սակայն Վաշինգտոնը պատասխանել է, որ հետագա փոխգործակցությունն արդյունավետ չի լինի։ Fox News