🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված «Արև արենա» բացօթյա համերգասրահը կվերածվի բազմաֆունկցիոնալ մշակութային համալիրի։ ▫️Զարգացման ծրագրի շրջանակում Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի և հ. 188 դպրոցի ընդհանուր շենքի տանիքում կկառուցվի պատկերասրահ-սրճարան: ▫️Շենքի 2-րդ և 3-րդ հարկերում կստեղծվեն դասասենյակներ և կրթամշակութային լաբորատորիաներ։ Երևանի քաղաքապետարան
🟨 ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդներն ու ՀՀ դեսպանը Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին, հավաքական աղոթք հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
🟨 Քյարքի ասելով չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը, որը ՀՀ ներսում և դրսում գտնվող ուժեր ակնհայտորեն սկսելու էին օգտագործել։ ▫️Ես իմ խնդիրը լուծել եմ՝ էսկալացիայի վերջին հնարավորությունը չեզոքացված է։ Նիկոլ Փաշինյան
🟨 Սամվել Կարապետյանը քաղաքական մարդ չէ, քաղաքականությամբ չի զբաղվել, կոնկրետ հանձնարարություն է կատարում։ Կոնկրետ միսիա է, որի «մուրազը փորում մնաց»։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ընտրություններին մասնակցությունը ՌԴ հաղթանակի հարցում յուրաքանչյուրի անձնական ներդրումն է։ ▫️Ձեր ընտրությունն ու կամքը ցույց կտան, որ մեր զինվորների թիկունքում կանգնած են միլիոնավոր մարդիկ։ Վլադիմիր Պուտին