🟨Ընտրություններին պետք է որոշենք, թե ինչպիսի երկրում պետք է ապրենք և ինչպիսի երկրում են ապրելու մեր զավակները, մեր հաջորդ սերունդը։ Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում
🟨 Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինը առանձնացնել որպես հատուկ քաղաք, դառնա կրոնական կենտրոն։ Հետո կազմակերպել որպես 2-րդ Վատիկան։ Նարեկ Կարապետյան Հ.Գ. Վատիկանը, ըստ էության, պետություն է պետության մեջ։ Ստեղծվել է 1929թ. Լաթերանի պայմանագրով՝ որպես կոմպրոմիսային լուծում ավելի քան 60-ամյա քաղաքական սուր պայքարի։ Պապերը ուղիղ մասնակցում էին իտալական քաղաքական պայքարին, ինչը պառակտում էր Իտալիան և կասեցնում երկրի միավորումը։ Փոխզիջման արդյունքում՝ Իտալիան թույլ տվեց Հռոմի պապին ունենալ անկախություն, իսկ վերջինս պահպանելու էր չեզոքություն միջազգային հարաբերություններում։
🟨 Կհանդիպենք այսօր Աջափնյակ վարչական շրջանում։ ▫️Նազարբեկյան թաղամաս ▫️Մազմանյան փողոց ▫️Մարգարյան 2-րդ նրբանցք ▫️Մարգարյան 1-ին նրբանցք ▫️Ֆուչիկի 2-րդ նրբանցք ▫️Շինարարների փողոց ▫️Առաքելյան փողոց ▫️Արզումանյան փողոց ▫️Սիսակյան փողոց Տիգրան Ավինյան
🟨 Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում իր կապերով «ուժեղացնելու» է Ալիևի՝ արտաքին աշխարհի հետ ունեցած խնդիրները։ Հ.Գ. Հիշեցնենք, որ 2020թ. պատերազմի օրերին Ալիևի համար խնդիրներ ստեղծելու ճիշտ պահին ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարում էր. «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» անունից կոչ ենք անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղան»։
🟨 Սամվել Կարապետյանը ՌԴ-ից կախված չէ, մենակ բիզնեսով է զբաղվել, քաղաքական հավակնություններ չի ունեցել։ Էդգար Ղազարյան
🟨 Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման նոր քայլ ուղիղ առևտրում: Հուսով եմ, որ այս նոր քայլը, որը նաև կխորացնի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցությունը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, հաջողություն կբերի այս բոլոր երկրներին։ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչ
🟨 Ախալքալաք-Կարս երկաթուղով բացվում է ճանապարհը։ Վրաստանի տարածքով հնարավորություն ենք ստանում երկաթուղային կապ ստանալ եվրոպական երկրների և Սիրիայի հետ։ ▫️Առաջիկայում մեր բիզնես պատվիրակությունները կմեկնեն տարածաշրջան, Թուրքիա, Սիրիա, ԵՄ երկրներ: Նիկոլ Փաշինյան
🟨 ՌԴ-ն Կիևի վրա արձակել է տարբեր տեսակի 90 հրթիռ, որոնցից շատերը` բալիստիկ, 36.600 ԱԹՍ, «Օրեշնիկը» հարվածել է Սպիտակ եկեղեցու տարածքում: ▫️ Կան զոհեր, վիրավորվել է առնվազն 83 մարդ։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Գիշերը ՌԴ ԶՈՒ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Կիևին, վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, առևտրի կենտրոններ, կա 21 վիրավոր, 1 զոհ։ ▫️Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ ՌԴ-ն կիրառել է «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ։