🟨 Շուրջ 5 համբույր՝ 1 վայրկյանում։ Բրիտանացի Ջոշուա Սանդերսը Գինեսի ռեկորդ է սահմանել։ Վալենտինի օրվա առթիվ նա 30 վայրկյանում իր ընկերուհուն համբուրել է 146 անգամ։
🟥 ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ։ Նա մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար: ▫️Որպես խափանման միջոց՝ արգելվել է Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից։ Փաստաբան Արա Զոհրաբյան
🟨 2026թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք, որոնց անհրաժեշտ է ԱՄՆ վիզա, կարող են հարցազրույցի օր ամրագրել արտահերթ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան։ ▫️Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։ Անվտանգության խորհուրդ
🟨 Եթե Այաթոլլան վաղն ասեր, որ ուզում է հանդիպել Թրամփի հետ, Թրամփը կհանդիպեր նրան։ ▫️Ոչ թե որովհետև համաձայն է նրա հետ, այլ որովհետև կարծում է, որ աշխարհում խնդիրներն այդպես են լուծվում։ Թրամփը որևէ մեկի հետ հանդիպելը զիջում չի համարում։ Մարկո Ռուբիո
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարվել է՝ ամբողջ գիշերը մայրաքաղաքի ողջ տարածքում իրականացվել են փոսալցման աշխատանքներ։ Գագիկ Շամշյանը տեսանյութ է հրապարակել