🟨 Աշխարհի առաջնության եզրափակչի երկու խաղակեսերի միջև ընդմիջումը կարող է տևել 30 րոպե՝ 15-ի փոխարեն՝ Ջասթին Բիբերի, Մադոննայի, Շակիրայի և BTS-ի ելույթների պատճառով։ The Times
🟨 ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ։ ▫️Հարվածները նախատեսված են Իրանի ԶՈՒ-ի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա հարձակվելու համար օգտագործված ռազմական կարողությունների հետագա թուլացման համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
🟨 Ռուսաստանում ծնված, մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովի ղեկավարած հիմնադրամը վերահսկելու է ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրումներ Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքում, այդ թվում՝ Հայաստանի ենթակառուցվածքների, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։ The Guardian ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման և մաքրման աշխատանքներ։ ▫️Քաղաքի մաքրության պահպանման նպատակով նման աշխատանքներն իրականացվում են ամեն օր, այդ թվում՝ գիշերային ժամերին։ Երևանի քաղաքապետարան
🟨 Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով։ Միևնույն ժամանակ, Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Թուրքիայի ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։ ▫️Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես կտեղեկացնենք։ Երևանի քաղաքապետարան
🟨 Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ այսօր՝ ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը Երևանում։ Երևանի քաղաքապետարան