🟨 Եկել ենք մեր ապագայի մասին խոսելու։ Մենք և մեր երկիրը բարդ ճանապարհ ենք անցել, բայց հանգրվանել ենք մի միջավայրում, որը խաղաղ է, որն իմաստ է տալիս Երևանում և մարզերում տեղի ունեցող աշխատանքներին։ Տիգրան Ավինյան
🟨 ՀՀ քաղաքացին է որոշելու իր երկրի ու զավակների ապագան։ ▫️Կան բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ ուժեր, որոնց սրտով չի այս իրավիճակը, երբ ՀՀ քաղաքացին որոշում է իր ապագան։ Այդ մարդիկ ու ուժերը կարծում են՝ ժամանակները, երբ իրենք էին որոշում ձեր փոխարեն, պիտի վերադառնան։ Բայց նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում ՀՀ քաղաքացու կամքը։ Տիգրան Ավինյան
🟨 Խաղաղությունն անկյունաքարային նշանակություն ունի այսօր մեր երկրի համար։ Այն, ինչ մենք անում ենք, բոլոր խաղահրապարակները, որ կառուցվում են, բոլոր մանկապարտեզները, որ կառուցվում են, իմաստ չունեն, եթե չունենք խաղաղություն։ ▫️Այդ խաղաղությունը դեռ շատ նոր է և դեռ շատ փխրուն, ունի պաշտպանության կարիք։ Տիգրան Ավինյան
🟨 Տեսեք, Հայաստանում իշխանությունները… դինամիկ կապ կա հասարակության հետ, ինչը մենք չենք կարող չնկատել։ ▫️Պետք է լինի առանձին գրասենյակ, որը զբաղվում է մարդկանց անձնական խնդրանքներով։ Հիմա էլ կա, գիտեմ, բայց աշխատանքի ձևը մի քիչ ուրիշ ձև է։ Մի քիչ երկար պատմություն է․․․ Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյան