🟨 Այսօր ԱԺ-ում 4 նախագիծ եմ զեկուցել, որոնցից մեկը վերաբերում է տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի ապահովմանը։ ▫️Այսօր չունենք հնարավորություններ, որպեսզի երբ տնային կալանք է կիրառվում, սահմանափակում է դրվում հաղորդակցության, բացառություն սահմանվի, որպեսզի անձը հեռավար կարգով ստանա հանրակրթություն։ Հիմա սահմանում ենք համապատասխան կարգավորում։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան
🟨 Միսաք Մանուշյանի անվան պուրակում բացվեց «Հայ գյուտարարներ՝ գիտությունը ներսից դուրս» թեմատիկ հանրային խաղահրապարակը, որը նախագծված է 3-12 տարեկան երեխաների համար։ ▫️Ծրագիրն իրականացվել է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ ՝ Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ և «Փեյփր սթորի» ընկերության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարան
🟨 Խոսելու եմ Իրանի նախագահի հետ։ Ֆրանսիան ի սկզբանե նույն դիրքորոշումն ունի՝ ռազմական բոլոր գործողությունների դադարեցման և դիվանագիտական բանակցությունների մեկնարկի կոչ ենք անում՝ հարգելով տարածաշրջանի բոլոր երկրներին։ ▫️Հորմուզի նեղուցը պետք է բացվի բոլոր նավերի համար՝ առանց որևէ վճարի ու հարկադիր միջոցների։ Ցանկացած էսկալացիա երկրների ու նավերի դեմ սխալ է, այն գալիս է ավելացնելու լարվածությունը։ Էմանուել Մակրոն