🟨 Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են գիշերը ՌԴ զանգվածային հարձակումների մասին։ Նշվում է, որ խոշոր հրդեհ է բռնկվել Յագոտին քաղաքի Roshen-ի պահեստներում։ ▫️ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, տեղեկացնում է, որ ՀՕՊ-ը որսացել և ոչնչացրել է ուկրաինական ինքնաթիռ-ԱԹՍ-ների 82 տեսակ։
🟨 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա: Եղանակը Երևանում փետրվարի 7-ին՝ 🌖 Ցերեկ +6 +8 🌗 Երեկո +3 +5 🌘 Գիշեր 0 +2 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կենդանիների խնամքի կենտրոն»-ի և «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: ▫️Հուշագրով կողմերը կիրականացնեն տնային և անտուն կենդանիների բարեկեցությանն ուղղված համատեղ ծրագրեր մի շարք ուղղություններով: Երևանի քաղաքապետարան
🟨 Շվեդիայի մայրաքաղաք այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլե Բարրելի հետ: ▫️Քննարկվել են քաղաքային տարբեր ծրագրեր ու խնդիրներ, նախանշվել են գործակցության հնարավոր ուղղությունները: Երևանի քաղաքապետարան
🟨 Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Ստոկհոլմում…
🟨 Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Ստոկհոլմում էր: ▫️Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի (Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիա) առաջին փոխնախագահ Լիֆ Սանդբերգի, գործադիր տնօրեն Ռայան Նոքսի և ծրագրերի ղեկավար Լենա Ֆալկոնի հետ։ ▫️Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին, ֆինանսական կառավարմանը, տեղական իշխանությունների դերերին ու հաշվետվողականությանը վերաբերող հարցեր։ Երևանի քաղաքապետարան
🟨 Ադրբեջանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ։ ◽️Դեսպանին բողոքի նոտա են հանձնել Կոնստանտին Զատուլինի՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ կայացված դատավճռի վերաբերյալ հայտարարության համար։ Ադրբեջանի ԱԳՆ
🟨 Բանակցությունների լավ սկիզբ էր, դրանց շարունակման վերաբերյալ կա փոխըմբռնում։ ▫️Երկու կողմերի տեսակետներն ու մտահոգությունները փոխանցվել են միմյանց։ Աբբաս Արաղչի
🟨 ԱՄՆ-Իրան բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա առաջիկա օրերին։ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդ