🟨 Կասկադ համալիրի բացակայող հատվածի կառուցումն ուղղակիորեն կապված է քաղաքային ենթակառուցվածքի հետ, քանի որ այդ տարածքն ամբողջովին պատկանելու է Երևանի քաղաքապետարանին, այն է՝ Երևան քաղաքին։ Հանրային տարածք է լինելու՝ իր թանգարանային հատվածով, երաժշտական, դահլիճային հատվածներով։ ▫️Սա մեր ամենահաջողված, գրագետ կազմակերպված պրոցեսներից մեկն է, և ուզում եմ տեմպը չթուլացնենք։ Տիգրան Ավինյան
🟨 Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ ▫️Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
🟨 Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տիգրան Ավինյան
🟨 Կարևոր է, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակի հայտեր տվողները մնան անանուն, որևէ մեկը՝ կատարողներից, ներառյալ ղեկավարներից հասանելիություն չունենա, թե ով է հայտ տալիս։ ▫️Սա շատ խստորեն պետք է պահել, որևէ պարագայում չպետք է խախտվի այս պայմանը, և կարող ենք համարել, որ «Ակտիվ քաղաքացու» բոլոր հայտ տվողները ես եմ, ու հատուկ շատ հայտեր եմ տալու, որ տեսնեմ՝ ինչպես են այդ հայտերով մեր աշխատանքները կատարվում։ Տիգրան Ավինյան
🟨 Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տիգրան Ավինյան
🟨 Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նիկոլ Փաշինյան