🟨Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետ։ ▫️Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում է ունեցել NVIDIA ընկերության Global AI Infrastructure Growth փոխնախագահ Նիկո Կապրեզի, ինչպես նաև Firebird AI-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի հետ։ ▫️Ըստ մեր տվյալների՝ խոսքը 250 մեգավատտ հզորությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագծի մասին է։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ֆուտբոլիստները ստիպված են եղել հրել շտապօգնության մեքենան, որը տեղափոխում էր Ռումինիայի երկրորդ լիգայում «Վոլունտարիի» վնասվածք ստացած ֆուտբոլիստին։ ▫️Ուժեղ անձրևի պատճառով շտապօգնության մեքենան «արգելափակվել» էր թաց դաշտում։
🟨 Դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է բառի բուն իմաստով, եկել է ժամանակը, որ մենք պահենք այն։ ▫️Անտառը մեր մեծ հարստությունն է, մենք այդ «կապիտալը» ոչ թե պետք է մսխենք, այլ կարողանանք գործածել այնպես, որ գնալով մեծանա, զարգանա։ Նիկոլ Փաշինյանը՝ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման միջոցառմանը
🟨 Ես անցել եմ կոգնիտիվ թեստ։ Երեք անգամ։ Չեմ կարծում, որ Օբաման կհաղթահարեր։ ▫️Առաջին հարցը իրականում շատ հեշտ է։ Տրված են՝ առյուծ, ընձուղտ, արջ և շնաձուկ։ Հարցնում են՝ դրանցից որն է արջ։ ▫️Երբ արդյունքները եկան, բժիշկն ասաց՝ «վայ, ես նման բան դեռ չեմ տեսել»։ Դոնալդ Թրամփ
🟨 Տեղի ունեցավ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծումը Հայաստան-Ադրբեջան սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա՝ Կիրանցի սահմանազատված հատվածում։ ▫️Սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է։ Նիկոլ Փաշինյան
🟨 Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը։ Նիկոլ Փաշինյան
🟥 Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ ▫️Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։ ԿԳՄՍՆ