🟨 Նոր նավատորմ է մոտենում Իրանին, տեսնենք ինչ կլինի։ Հույս ունեմ, նրանք համաձայնության կգան։ Դոնալդ Թրամփ Հ.Գ. Ըստ ամերիկյան պարբերականների վերլուծությունների՝ ԱՄՆ-ն մտադիր է խոչընդոտել ծովային ճանապարհով իրանական նավթային հոսքը դեպի Չինաստան։
🟥 Գերագույն Հոգևոր Խորհրդի առաջարկով Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ ▫️Պատճառների շարքում նաև նշվում է Էջմիածնի որոշումը դատարանում վիճարկելու հանգամանքը։
🟧 Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրը՝ մայիսի 4-ը, կլինի ոչ աշխատանքային: Առաջարկվում է աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։ ▫️Որոշման նախագիծը կքննարկվի կառավարության հունվարի 29-ի նիստում։
🟨 Մոլդովան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որը փորձում է դիմադրել ճնշմանը և պաշտպանել իր ժողովրդավարական ապագան։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդու ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ֆրանսիան աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ▫️Հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման վրա։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ