🟨 2026թ․ հունվարին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 179,409, ինչը նախորդ տարվա հունվարի 139,482 համեմատ աճել է շուրջ 29 %-ով կամ 39,927-ով։ Գևորգ Պապոյան
🟨 Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղի» նախագծում Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը։ ▫️ՌԴ-ն հատկապես հետաքրքրված է՝ հաշվի առնելով ՀՀ-ի հետ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցում սերտ համագործակցությունը։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
🟨 Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 10 զոհ, 80 վիրավոր։ ▫️Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռումբի պայթյուն է տեղի ունեցել։
🟨 Ադրբեջանական ծագման երկու արտադրանք է եկել Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը։ Կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկերով, գործարար միջավայրը, կարծում ենք, ժամանակի ընթացքում կարձագանքի։ Շուկաները դեռևս միմյանց անծանոթ են, ժամանակ է պետք։ ▫️Մեկ տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը առևտուր կանեն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մոնրեալում Ռոբին Հուդի հագուստներով ու կերպարով խումբը ներխուժել է սուպերմարկետներ և թալանելով ապրանքները՝ դրանք բաժանել կարիքավորներին։ ▫️Սոցցանցերում նրանք իրենց արարքն անվանել են «քաղաքական գործողություն»՝ ընդդեմ սննդամթերքի գնաճի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ ▫️Սիմոնյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև բռնագանձել 1 մլն դրամ։
🟨 Մենք անսասան ենք մեր իրավունքների հարցում։ ▫️Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար դիրքը, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահը հռետորաբանություն չեն. դրանք պարտադիր են, ամուր համաձայնագրի հիմնասյուներն են։ Աբբաս Արաղչի
🟨 Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։
🟨 Ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ և չկարողանալով կառավարել՝ բախվել է կայանված ավտոմեքենային, այնուհետև բետոնե եզրաքարին և շրջվել։ ▫️38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ ՆԳՆ ոստիկանություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ