🟧 Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրը՝ մայիսի 4-ը, կլինի ոչ աշխատանքային: Առաջարկվում է աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը։ ▫️Որոշման նախագիծը կքննարկվի կառավարության հունվարի 29-ի նիստում։
🟨 Մոլդովան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որը փորձում է դիմադրել ճնշմանը և պաշտպանել իր ժողովրդավարական ապագան։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդու ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ֆրանսիան աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ▫️Հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման վրա։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ: ▫️Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մոտ 10 տուժած։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Որոշ ԶԼՄ-ներում տարածված պնդումները, թե իբր Էրդողանը ստորագրել է որոշում՝ Հայաստանի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև թոշակառուներին և հատուկ խնամքի կարիք ունեցող ընտանիքներին ներառող՝ հայաստանյան հասարակության խոցելի շերտերին 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, լիովին անհիմն են։ Թուրքիայի նախագահի աշխատակազմ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: ՀՀ ԱԺ