🟨 Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթը կրճատվել է․ չեն լինի ռազմական տեխնիկայի շարասյուն և ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտներ։ ՌԴ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կիևն ամեն օր կորցնում է տարածքներ։ Կիևի ռեժիմը դիմում է ահաբեկչության՝ չկարողանալով կանգնեցնել ռուսական զորքը։ ▫️Ուկրաինան չի անցկացնում ընտրություններ և խանգարում է ՌԴ ընտրություններին։ Վլադիմիր Պուտին
🟨 Կեցցե՛ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը։ Ժան-Նոել Բարո և Արարատ Միրզոյան
🟨 Ծավալուն աշխատանքներից հետո այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. կհամաձայնեք՝ հիանալի արդյունք է ստացվել, մեր դիվանագետներին մաղթում ենք արգասաբեր գործունեություն: Արարատ Միրզոյան
🟨 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մշտադիտարկվում և գնահատվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների գործունեությունը։ ▫️Մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը վերահսկողական միջոցառումներ են նախատեսված քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 50 կրթօջախում, որոնցից 28-ում գործընթացն արդեն ավարտվել է։ ▫️Կրթության որակից բացի վերահսկվում է նաև դպրոցների վարչատնտեսական գործունեությունը: Երևանի քաղաքապետարան