🟨 ԲՀԿ ղեկավարն ասում է՝ փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի․․․ Ո՞վ է հետ բերելու ծովից ծով Հայաստանը, Ծառուկյանի տղե՞ն։ Իրենք ողջ ազգուտակով սահմանի պաշտպանության համար մի կրակոց չեն արձակել։ Նիկոլ Փաշինյան
🟨 Կուսակցություններից մեկի ներկայացուցիչ 37-ամյա տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին՝ մասնակցել ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։ ▫️Պարզվել է, որ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ։ ՆԳՆ ոստիկանություն
🟨 Ռ․Ս․-ն, 1997 — 2005 թթ․ զբաղեցնելով Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով։ ▫️Արդյունքում, էական վնաս է պատճառվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքներին, իսկ Երևանի քաղաքապետարանը զրկվել է Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար 10%-ը տնօրինելու հնարավորությունից։ ▫️Ռ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ ՔԿ
🟨 ԱՄՆ-ն ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող թիրախներին, այդ թվում՝ հրթիռների արձակման կայաններին և ականներ տեղադրող նավերին։ Կենտրոնական հրամանատարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Աղբորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ: ▫️Հրազդան գետի և դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս նախորդ տարի տեղադրվել էր երկու աղբաորսիչ ցանց։ ▫️Դրանք տեղակայված են Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների` գետի հունային հատվածներում։ Երևանի քաղաքապետարան
🟨 «Դոսյեի» հետաքննությունը, վերլուծելով ՌԴ նախագահի աշխատակազմից արտահոսած տվյալները, պարզել է, որ հիմնական շարժիչ ուժը պիտի լիներ Սամվել Կարապետյանը, կային նաև պահուստային թեկնածուներ, ինչպես օրինակ՝ Արման Թաթոյանը։ ▫️Քարոզչական հիմնական լոզունգը հետևյալն է՝ ընտրեք ում ուզում եք, միայն ոչ Փաշինյանին։ Իսկ նպատակը՝ ԱԺ-ում ընդդիմադիրների կոալիցիա կազմելն է և ՀՀ-ում իշխանափոխությունը։
🟨 «Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ ▫️«Դոսյե» կենտրոնի հետաքննությունից պարզ է դառնում, որ խոսքը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիյենկոյի կուռացիայի տակ գործող ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության մասին է։ ▫️Դեռևս 2 շաբաթ առաջ էինք բացահայտել, որ Արման Թաթոյանի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի համար ահռելի գումարներ են ծախսվել, որոնք խորամանկ կերպով շրջանցել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կարգերը։ Դանիել Իոաննիսյան