🟨 Կարծում եմ՝ իր որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Նարեկ Կարապետյանը՝ Էդգար Ղազարյանի ելույթի վերջում արած արտահայտության մասին։
🟨 ԱԺ-ում իրավիճակը լարվել էր։ ▫️«Դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ ու ամբարտավան պահվածքի համար»։ Կոնջորյանը՝ Ղազարյանին
🟨 Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: ▫️Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: ՔԿ
⬛️ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: ▫️Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ
🟨 ԱՄՆ-ն վաղուց սխալ հաշվարկներ է արել հետախուզական անհաջողությունների պատճառով։ Օրինակ՝ պատերազմը Իրանի դեմ։ Հիմա էլ ավելի մեծ սխալ՝ Հորմուզի նեղուցի հետ կապված։ ▫️Կեղծ լուրերից ավելի վատ կեղծ հետախուզությունն է։ Զգույշ եղեք։ Աբբաս Արաղչի
🟨 Արմեն Գրիգորյանի հետ կապված՝ այո, ես եմ այդ որոշումը կայացրել։ ▫️Այնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց այնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից էնքան գոհ եմ, որ համարում եմ կատարյալ։ Այո, այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ։ Նիկոլ Փաշինյան
🟥 Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակում մասնակցում կառավարության նիստին։ Նիկոլ Փաշինյան Հ.Գ. Radar Armenia-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԽ քարտուղար կնշանակվի Ալեն Սիմոնյանը։
🟨 Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ, առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կունենանք։ Նիկոլ Փաշինյան
⬛️ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: ▫️Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ
🟨 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է։ Այսօր ՀՀ-ում, և մասնավորապես՝ Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային։ Բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, սփյուռքի մեր ներկայացուցիչները, անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանում։ Նիկոլ Փաշինյան
🟨 COP 17-ին սպասվում է 10-15 հազար մարդու մասնակցություն։ Սա նշանակում է, որ նաև տուրիզմի մեծ ներհոսք է լինելու, և սա լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար նախ ծառայություններ մատուցել, հետո՝ իրենց մատուցած ծառայությունները գովազդել։ Նիկոլ Փաշինյան
🟨 Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։ ▫️Դրանց վաճառքը կասեցվել է։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին