🟨 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մշտադիտարկվում և գնահատվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների գործունեությունը։ ▫️Մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը վերահսկողական միջոցառումներ են նախատեսված քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 50 կրթօջախում, որոնցից 28-ում գործընթացն արդեն ավարտվել է։ ▫️Կրթության որակից բացի վերահսկվում է նաև դպրոցների վարչատնտեսական գործունեությունը: Երևանի քաղաքապետարան
🟨 «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» պաշտոնական որևէ տեղեկություն «Ջերմուկ» ապրանքանիշի խմբաքանակների արգելափակման վերաբերյալ առայժմ չենք ստացել: ՍԱՏՄ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ծավալուն աշխատանքներից հետո այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. կհամաձայնեք՝ հիանալի արդյունք է ստացվել, մեր դիվանագետներին մաղթում ենք արգասաբեր գործունեություն: Արարատ Միրզոյան
🟨 ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Անտոնիո Կոշտան։ Քննարկման կիզակետում կլինեն՝ ▫️Ժողովրդավարական դիմակայունություն. ինստիտուտների ամրապնդումը փոփոխվող աշխարհում, ▫️Կապուղիների զարգացում․ տրանսպորտային և թվային ենթակառուցվածքների ընդլայնում, ▫️Էներգետիկ և տնտեսական անվտանգություն. Եվրոպայի կախվածության նվազեցում և տնտեսական կայունության ապահովում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որպես հյուր կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ ▫️Սա առաջին դեպքը կլինի, երբ ոչ եվրոպական երկիր կմասնակցի գագաթնաժողովին։ Եվրահանձնաժողով
🟨 Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որպես հյուր կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ ▫️Սա առաջին դեպքը կլինի, երբ ոչ եվրոպական երկիր կմասնակցի գագաթնաժողովին։ Եվրահանձնաժողով