🟨 Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու Իրանի խնդրանքին։ ▫️ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում՝ ուրբաթ օրը։ Axios ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Netflix-ը թողարկել է «Stranger Things»-ի մոտիվներով նկարահանված մուլտսերիալի առաջին թիզերը։ Պրեմիերան՝ ապրիլի 23-ին։ ▫️Մուլտսերիալը կանդրադառնա երկրորդ և երրորդ եթերաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձություններին։
🟨 Իրանը պատրաստ է կասեցնել կամ դադարեցնել իր միջուկային ծրագիրը՝ լարվածությունը թուլացնելու համար, բայց նախընտրում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող միջուկային էներգիայի տարածաշրջանային կոնսորցիումի ծրագիրը։ ▫️Ալի Լարիջանին վերջերս Վլադիմիր Պուտինին է փոխանցել Խամենեիի…
🟨 ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղին տարիներ ի վեր վարձակալված է եղել սեփականատերերի մերձավորից՝ ամսական 12,7 մլն դրամ վարձավճարով։ ▫️Մեկ այլ տարածք ամսական ընդամենը 127 հազար դրամ վարձավճարով վարձակալության է հանձնված եղել սեփականատերերին «փոխկապակցված»՝ ՀԷՑ-ի կապալառու հանդիսացող ընկերություններից մեկին։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է 800 միլիարդ դոլարը։ ▫️SpaceX-ը ձեռք է բերել նրա՝ արհեստական ինտելեկտի և սոցիալական մեդիայի xAI ընկերությունը։ Գործարքը Մասկի կարողությունը մեծացրել է 84 միլիարդ դոլարով՝ հասցնելով այն ռեկորդային՝ 852 միլիարդ դոլարի։ Forbes