🟨 Նախօրեին Բուդապեշտի Նյուգատի երկաթուղային կայարան կատարած այցի ընթացքում Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի ուղղությամբ մի տղամարդ թքել է: ▫️Մադյարը տղամարդուն մաղթել է «առողջություն»:
🟨 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի`հաստատագրված գնով։ ▫️Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։ ՆԳՆ
🟨 Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։ ▫️Բուժզննումն ավարտելուց հետո նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։ Նախագահի աշխատակազմ
🟩 Տալլինում անցկացվող հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը դարձել է չեմպիոն, Հայկ Մինասյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի հրաձգության ֆեդերացիա
🟨 Արաղչին ասում է, որ իրենց քաղաքականությունը հիմնված է «աչքի դիմաց՝ աչք» սկզբունքի վրա։ ▫️Թրամփի քաղաքականությունը՝ «աչքի դիմաց՝ գլուխ» սկզբունքն է։ Նրանք շատ ծանր գին կվճարեն։ Մարկո Ռուբիո
🟨 Ողջունում եմ ՌԴ-ի դեմ սահմանված 21-րդ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ ▫️Գործարքների արգելքի ցանկում ավելացվել է ևս 32 ռուսական բանկ։ ▫️1 տարով սառեցնում ենք նավթի գնի առավելագույն շեմի (price cap) ճշգրտումը։ ▫️Թիրախավորում ենք նաև ՌԴ-ի «ստվերային նավատորմին» աջակցող նավերին։ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
🟨 Այսօր ASEAN-ի նախարարական հանդիպման շրջանակում հանդիպել եմ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ։ ▫️Քննարկել ենք ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները և ՌԴ-Ուկրաինա պատերազմի ավարտի անհրաժեշտությունը։ Մարկո Ռուբիո
🟨 Լավրով-Ռուբիո հանդիպմանը քննարկվել են Ուկրաինական հարցը, տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի իրադրությունը։ ▫️Կողմերը պայմանավորվել են շարունակել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումները: ՌԴ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում արջը բարձրացել է մոտ 10 մետր բարձրությամբ էլեկտրասյան վրա և չի կարողացել իջնել։ ▫️Կենդանուն փրկել չի հաջողվել․ արջը հոսանքահարվել է։
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։ ▫️Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ-ի համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով: ▫️Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով: Երևանի քաղաքապետարան
🟨 Հիմնադրումից 41 տարի անց հ. 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է։ Ստեղծել ենք ժամանակակից, անվտանգ և հարմարավետ պայմաններ շուրջ 250 երեխայի համար: ▫️Շուտով կավարտենք նաև բակի կանաչապատման և ոռոգման աշխատանքները՝ երեխաների համար ստեղծելով…