🟨 Ես Վարդևանյանին դիմում գրել եմ, հիմա Վարդևանյանը դրանով ի՞նչ կարող է անել՝ ես չգիտեմ: Սամվել Կարապետյանը Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը ստեղծում են ավելի մեծ կայունության և համագործակցության հեռանկարներ մեր տարածաշրջանում, ինչը շատ խրախուսելի է։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։ ▫️Քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Կառավարություն
🟨 Մոսկվան կոչ է անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Կիևի կողմից քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող հանցավոր գործողություններին։ Դմիտրի Պեսկով
🟨 2020թ․ նոյեմբերից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է հանձնել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների մասունքները։ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդով
🟨 Ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է՝ հասնելով արդեն 1 միլիոն 700 հազար հոգու։ ▫️Նրանցից ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ: Անահիտ Ավանեսյան
🟨 2027թ․ հունվարի 1-ից մեզ միանալու են նոր խմբեր՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, բոլոր գրանցված աշխատողները։ ▫️Ունենք խմբեր, որոնց մասով ևս քննարկում պետք է անցկացնենք, որոնք ևս պետք է մտնեն 100% սուբսիդավորվող քաղաքացիների շարքին։ 2028թ․ հունվարի 1-ից կներառվեն բոլոր քաղաքացիները։ Անահիտ Ավանեսյան